Life.panorama.am-ը գրում է.
Ամերիկացի գիտնականները հետազոտություն են իրականացրել` պարզելու համար ալկոհոլի հնարավոր ազդեցությունը հիվանդությունների դեմ պատվաստումներից: Գիտնականները զարմացել են` պարզելով, որ ալկոհոլն ընդունակ է ամրապնդել օրգանիզմի դիմադրողականությունը:
Փորձերն իրականացվել են կապիկների վրա: Սակայն, բարձր է հավանականությունը, որ ալկոհոլը նման ազդեցություն կունենա նաև մարդկանց օրգանիզմի վրա, քանի որ կապիկի եւ մարդու իմունային համակարգերը շատ նման են:
Փորձի ընթացքում 12 կապիկ ալկոհոլ ընդունելու ազատ հնարավորություն է ստացել, ինչից հետո նրանց պատվաստել են ջրծաղիկի դեմ եւ բաժանել երկու խմբի: Առաջին խումբը` կրկին ալկոհոլ օգտագործելու հնարավորություն է ստացել, երկրորդ խմբին քաղցր ջուր են տվել: Հարկ է նշել, որ առաջին խմբի կապիկների մի մասը «չարաշահել է» ալկոհոլը: Յոթ ամիս անց բոլոր կապիկները կրկին ջրծաղիկի դեմ պատվաստում են ստացել եւ կրկին բաժանվել երկու խմբի: Եվս յոթ ամիս անց նրանք երրորդ պատվաստումն են ստացել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



