
Լոս Անջելեսում հայտարարել են «Օսկարի» նոմինանտներին:
Լավագույն ֆիլմ անվանակարգում կմրցեն հետևյալ ֆիլմերը.
«12 տարվա ստրկություն»
«Ամերիկյան խառնաշփոթ»
«Գրավիտացիա»
«Գնորդների դալասյան ակումբը»
«Նե»
«Նեբրասկա»
«Ուոլ Սթրիթի գայլը»
«Նավապետ Ֆիլիփս»
«Ֆիլոմենա»
Լավագույն ռեժիսոր դառնալու հնարավորություն ունեն.
Սթիվ ՄքՔուին («12 տարվա ստրկություն»)
Ալֆոնսո Կուարոն («Գրավիտացիա»)
Դևիդ Օ. Ռասել («Ամերիկյան խառնաշփոթ»)
Մարտին Սկորսեզե («Ուոլ Սթրիթի գայլը»)
Ալեքսանդր Պեյն («Նեբրասկա»)
Լավագույն դերասան անվանակարգում առաջադրվել են.
Մեթյու ՄքՔոնահի («Գնորդների դալասյան ակումբը»)
Չիվետել Էջիոֆոր («12 տարվա ստրկություն»)
Լեոնարդո ԴիԿապրիո («Ուոլ Սթրիթի գայլը»)
Քրիստիան Բեյլ («Ամերիկյան խառնաշփոթ»)
Բրյուս Դերն («Նեբրասկա»)
Լավագույն դերասանուհի տիտղոսի համար մրցելու են.
Քեյթ Բլանշեթ (Կապույտ հասմիկ)
Սանդրա Բուլոք («Գրավիտացիա»)
Ջուդի Դենչ («Ֆիլոմենա»)
Մերիլ Սթրիփ («Օգոստոս. Օսեյջ կոմսություն»)
Էմի Ադամս («Ամերիկյան խառնաշփոթ»)
Երկրորդ պլանում լավագույնս իրենց դրսևորել են հետևյալ դերասանները.
Ջարեդ Լետո («Գնորդների դալասյան ակումբը»)
Ջոնա Հիլ («Ուոլ Սթրիթի գայլը»)
Մայքլ Ֆասբենդեր («12 տարվա ստրկություն»)
Բրեդլի Կուպեր («Ամերիկյան խառնաշփոթ»)
Բարքհադ Աբդի («12 տարվա ստրկություն»)
Երկրորդ պլանում լավագույն դերասանուհին կընտրվի այս ցուցակից.
Ջուն Սքուիբ («Նեբրասկա»)
Ջենիֆեր Լոուրենս («Ամերիկյան խառնաշփոթ»)
Ջուլիա Ռոբերթս («Օգոստոս. Օսեյջ կոմսություն»)
Լուպիտա Նյոնգո («12 տարվա ստրկություն»)
Սալի Հոքինս (Կապույտ հասմիկ)
«Գրավիտացիան» և «Ամերիկյան խառնաշփոթը» տասական անվանակարգ ունեն:
Նոմինանտների քվեարկությունը տևելու է մինչև փետրվարի 25-ը, հաղթողները ամենամյա ավանդական արարողության ժամանակ կներկայացվեն մարտի 2-ին:



