Tert.am-ը գրում է.

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հունվարի վերջին «Ժնև-2» համաժողովի անցկացմանը, ասաց, որ չի կիսում կարծիքը, որ այդ հանդիպումը կարող է դրական բեկում մտցնել և որոշակի հույսեր է ներշնչում՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմում իրավիճակի և մեր հայրենակիցների դրության մեղմման առումով: Ըստ նրա՝ այս համաժողովը Սիրիայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմին վերջ չի դնի։

Արա Պապյանը նշելով, որ ամեն ինչ կախված է նրանից, դե «դրական բեկում» ասելով ինչ ենք հասկանում, հավելեց.«Եթե խոսքը նրա մասին է, որ պատերազմին վերջ կտրվի, խաղաղություն կհաստատվի, ապա չեմ կարծում, որովհետև այնտեղ, ըստ էության, արդեն տարբեր ուժեր են գործում, որոնք արդեն վերահսկողությունից դուրս են: Բայց եթե գոնե մեծ խաղացողները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը գան համաձայնության, իսկ Իրանն ու Սաուդյան Արաբիան էլ ինչ-որ ձևով գան համաձայնության զենքի մատակարարարումը դադարեցնելու, որոշակի կայունացում կլինի՝ իհարկե, խրոնիկ ձևով դեռ որոշ ժամանակ շարունակվելով»:

Հիշեցնենք, որ Սիրիայում ավելի քան երկու տարի շարունակվող քաղաքացիական պատերազմին զոհ է դարձել ավելի քան 120 հազար մարդ, և հայերը, որոնք բնակվում են հիմնականում Հալեպում, լրջորեն տուժել են ներսիրիական ճգնաժամի հետևանքով:

Այս ընթացքում սպանված ու վիրավորված հայազգիների, և հատկապես մահմեդականություն ընդունելու պարտադրանքով առևնագված և, իբր, գլխատված հայի սպանության ֆոնին տարաբնույթ գնահատականներ հնչեցին, որ հայերին սկսել են սպանել հենց ազգային պատկանելության համար (ինչպես օրինակ՝ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ), սակայն վերլուծաբանների հիմնական մասը այդ կարծիքը չի կիսում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել