1in.am-ը գրում է.
«Օսկար» մրցանակաբաշխության 86-րդ արարողությունը տեղի կունենա մարտի 2-ին, Լոս Անջելեսում:Իսկ այսօր հայտարարվել են 24 անվանակարգերում հավակնորդների անունները:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են «Խարդախություն ամերիկյան ձևով», «Կապիտան Ֆիլիպիս»,«Նեբրասկա»,«Ֆիլոմենա», «Ստրկության 12 տարիները»,«Ձգողականություն», «Ուոլ Սթրիթի գայլը», «Նա» և «Դալլասի գնորդների ակումբ» կինոնկարները:
Ամենից շատ՝10 անվանակարգերում ներկայացվել են Դևիդ Ռասելի «Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմն ու Ալֆոնսո Կուարոնի «Ձգողականությունը»: Այս ռեժիսորները ներկայացված են իրենց մասնագիտական անվանակարգում Ստիվ Մաքքուինի,Ալեքսանդր Փեյնի և Մարտին Սկորսեզեի հետ:
Տղամարդու լավագույն դերի համար մրցանակին հավակնում են Քրիստիան Բեյլը, Լեոնարդո դի Կապրիոն,Չիվետել Էջիոֆորը, Բրյուս Դերնը և Մեթյու ՄաքԿոնահին:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում կպայքարեն Ջուդի Դենչը, Մերիլ Սթրիփը, Քեյթ Բլանշետը, Սանդրա Բուլոկը և Էմի Ադամսը: