Esem.am-ը գրում է.
Դերասանուհի Աննա Հարությունյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Հոբելյարը ESem.am-ին պատմեց, որ սովորաբար նշանակություն չի տալիս տարեդարձը նշելուն, բայց այս տարի պատրաստվում էր մեծ նշել 25-ամյակը: Արմեն Մազմանյանի անժամանակ մահվան կապակցությամբ, սակայն, Աննան որոշել է չնշել տարեդարձը` այդպիսով մատուցելով իր հարգանքի տուրքը. «Պատրաստվում էի նշել ծնունդս, իմ վարպետն էլ առաջին հյուրս էր լինելու: Այս տարեդարձիս հետ շատ լավ նպատակներ ունեի, քանի որ 25 ամյակս էր, սակայն ամեն բան փոխվեց»:

Աննան կարևորում է 25 տարին բոլորելը. «Կարծում եմ` 25 ամյակը յուրաքանչյուր մարդու կյանքում բեկումնային է: Քեզ թվում է, որ 25-ից հետո ավելորդ ու ազատ ոչ մի վայրկյան չունես ու պետք է շատ խիստ լինես ժամանակիդ նկատմամբ»:
Դերասանուհին նշեց, որ շատ ուրախ է շնորհավորանքների այն «հեղեղի» համար, որը եղել է: «Ընկերներս ևս կողքիս են: Ամեն մարդ մարդ է այնքանով, ինչքան ընկեր ունի: Այս առումով շատ ուրախ եմ: Եթե հաշվի չառնենք այն մեծ վիշտը, որը կա, հոյակապ ծնունդ եմ ունեցել,- ասաց դերասանուհին և հավելեց, որ ընկերներն էլ հորդորում էին նշել տարդարձը: -Նրանք էլ էին ասում, ես էլ գիտեի, որ իմ վարպետը շատ ուրախ կլիներ, եթե ես ուրախ նշեի իմ տոնը, սակայն ես չեմ կարող 5 օր լաց լինել, 6-րդ օրը պարել, ուրախանալ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



