Lurer.com-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը sovsport-ի հետ զրույցում անդրադարձել է գերմանական ակումբ տեղափոխմանը:
«Բորուսիա» տեղափոխվելու տարբերակը կար սկզբից: Այդ շրջանում իմ ծառայություններով հետաքրքրված էին նաև «Լիվերպուլը» «Տոտենհեմը», ես ընտրեցի «Բորուսիան»: Տեղափոխությանս հարցում մեծ դեր ունեցավ Յուրգեն Կլոպը: Մեր առաջին իսկ հանդիպմանը հասկացա, որ նրանից շատ բան կարող եմ սովորել: Մենք հիանալի հարաբերություններ ունենք: Կլոպը լավ մարդ է, և ես հարգում եմ նրան: Թիմում ոչ մեկի հետ վատ հարաբերություն չունեմ: Երբ տեղափոխվեցի, բոլորն օգնեցին ինձ հարմարվել թիմին և գրկաբաց ընդունեցին: «Շախտյորի» ֆուտբոլիստների և մարզչի հետ կապը պահպանում եմ: Իմ հաջողություններում Լուչեսկուն մեծ դեր է ունեցել: Շնորհակալ եմ նրան այն ամենի համար, ինչ արել է ինձ համար»,- նշել է Մխիթարյանը: