Panorama.am-ը գրում է.
Անհաջող գինեկոլոգիական վիրահատության հետևանքով ծնկներից ներքև վերջույթները կորցրած 33-ամյա ամերիկուհին որպես փոխհատուցում կստանա 62 մլն դոլար: Նման վճիռ է կայացրել Նյու-Յորքի դատարանը` հունվարի 10-ին: Այս մասին գրում է «Մեդպորտալ.ռու»կայքը:
2009թ-ի հոկտեմբերին կնոջը արտաարգանդային հղիության պատճառով ենթարկել են վիրահատության և դուրս գրել նույն օրը: Հաջորդ օրը կինը վերադարձել է հիվանդանոց որովայնի սուր ցավերի պատճառով: Ինչպես պարզվել է, վիրահատության ժամանակ բժիշկները անզգուշորեն պատռել են կնոջ աղիները, ինչը ինֆեկցիայի տարածման առիթ է դարձել: Արդյունքում էլ հանգեցրել երկու ոտքերի գանգրենայի: Ընդամենը երկու ամիս անց բժիշկները կտրել են կնոջ երկու վերջույթները` ծնկից ներքև, իսկ բացի այդ, կինը մասամբ կորցրել է լսողությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



