Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի 34 սպա, ովքեր պատասխանատու են միջուկային մարտագլխիկներով հրթիռների արձակման համար, ծառայությունից հեռացվել են որակավորման քննության ժամանակ արտագրելու պատճառով: Այս մասին հայտնում է BBC-ն:

Մոնատայի նահանգում ռազմաօդային ուժերի Մալմստրոմ հենակայանում անցկացվող քննությունների ստուգման ընթացքում պարզվել է, որ սպաներից մեկն իր տասնվեց զինակիցներին ուղարկել է SMS-հաղորդագրություններ՝ թեստի ճիշտ պատասխաններով:

Գերատեսչությունն սպաների պահվածքը «բացարձակ անընդունելի» է համարել։ Միևնույն ժամանակ պաշտոնյաներն ընդգծել են, որ ամերիկյան միջուկային զինապահեստներն անվտանգ պայմաններում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել