Armsport.am-ը գրում է.
Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում, Հայաստանի ազգային հավաքականի և մոսկովյան թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ «Կուբանի» դարպասը խփած գոլը ճանաչվել է լավագույնը 2013 թվականի ընթացքում:
Մովսիսյանի գոլի օգտին քվեարկել են երկրպագուների 22,61 տոկոսը: Երկրորդ տեղում է Դենիս Գլուշակովի՝ Պետերբուրգի «Զենիթին» խփած գնդակը (21,86%): Երրորդ տեղում նորից Մովսիսյանի գոլն է, այս անգամ՝սեփական հարկի տակ «Թերեքին» խփած գնդակը, որը ստացել է ձայների 21.77 տոկոսը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել