Tert.am-ը գրում է.
2013 թվականին 142,2 միլիոն դոլարով վաճառված Ֆրենսիս Բեկոնի «Լուսիան Ֆրեյդի դիմանկարի երեք ճեպանկարներ» նկարի իրական սեփականատերն Էլեյն Ուինն է՝ ԱՄՆ-ի խաղային մագնատ Սթիվեն Ուինի նախկին կինը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The New York Times-ին:
Թերթը նշում է, որ Էլեյն Ուինը հասանելի չի եղել մեկնաբանությունների համար, սակայն նրա բոլոր ծանոթները պնդում են, որ Ֆրենսիս Բեկոնն Ուինի ամենասիրելի հեղինակներից է: Նրա հավաքածուում կա անգլիացու ևս մի գործ, սակայն թե կոնկրետ որն է, չի հաղորդվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/01/16/bacon-wynn/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



