1983 թ.-ին կարող էր սկսվել 3-րդ համաշխարհային պատերազմը, բայց շնորհիվ նրա, հիմա մենք բոլորս ողջ և առողջ ենք: Արբանյակային հայտնաբերման խորհդային համակարգը խափանվել էր՝ տալով ազդանշան այն մասին, որ ամերիկյան մի քանի հրթիռներ են գործարկվել: Վահանակի մոտ նստած փոխգնդապետ Ստանիսլավ Պետրովը իր վրա վերցրեց երկրի իշխանություններին այդ մասին չզեկուցելու պատասխանատվությունը՝ կարծելով, որ ամերիկացիները դժվար թե որոշեն նման թույլ հարձակումով պատերազմ սկսել: 2006 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունը պարգևատրեց Պետրովին՝ որպես «Մարդ, ով կանխել է ատոմային պատերազմը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել