Հունվարի 16-ին նշվում է «The Beatles»-ի համաշխարհային օրը: Այդ կապակցությամբ մենք որոշեցինք ձեր ուշադրությանը ներկայացնել 10 ուշագրավ փաստ այս լեգենդար խմբի մասին: 

1. «The Beatles» խմբի երկու անդամները՝ Ջոն Լենոնն ու Փոլ Մաքքարթնին, ժամանակին հանդես էին գալիս իբրև Ռոլինգ Սթոունզի բեքվոկալիստներ:    

2.  Ջորջ Հարրիսոնը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ շատ է սիրում կոնֆետներ: Դրանից հետո երկրպագուները բեմը հեղեղում էին կոնֆետներով: Համերգներից մեկի ժամանակ երկրպագուհիներից մեկն այնպես բեմ նետեց կոնֆետը, որ այն դիպավ Հարրիսոնի աչքին: Հարրիսոնը իր մոլի երկրպագուներից մեկին նամակ գրեց, որում ասում էր, որ «The Beatles»-ի տղաներն իրականում կոնֆետ չեն սիրում, և խնդրում էր կոնֆետներ այլևս չնետել բեմ:

3. 1967 թ.-ին «The Beatles»-ի անդամները 1.553.155 դոլար արժողությամբ կղզի գնեցին իրենց համար և միտք ունեին ապրել այդ մեկուսի վայրում, սակայն մի քանի ամիս անց նրանք հրաժարվեցին այդ գաղափարից և վաճառեցին կղզին:  

3. Ջոն Լենոնը և Փոլ Մաքքարթնին երգեր էին գրում ոչ միայն «The Beatles» խմբի, այլև այլ երգիչների համար: Այսպես նրանք գրել են From A Window  երգը՝ Բիլի Կրամերի և Դակոտաս խմբի համար, Come and Get It երգը՝ Բեդֆինգեր խմբի համար, և Woman երգը՝ Փիթեր և Գորդոն դուետի համար:

4. Թոմ Մաքքարթնին և Փիթ Բեստը, ով ժամանակավորապես հանդես էր գալիս իբրև «The Beatles» խմբի թմբկահար, արտաքսվել են Գերմանիայից մեքենայում պահպանակներ վառելու համար: Նրանք պահպանակները վառել էին լույս ստանալու համար, սակայն Գերմանիայի իշխանությունները կասկածում էին, թե նրանք ցանկացել են հրդեհել մեքենան:  

5. «The Beatles»-ի երրորդ ալբոմը, որը կոչվում է A Hard Days Night, միակն է, որում բացառապես ներառված են Լենոնի և Մաքքարթնիի ստեղծագործությունները:


6. Փոլ Մաքքարթնիի անունն իրականում ոչ թե Փոլ է, այլ Ջեյմս: Նշենք նաև, որ Ջոն Լենոնի հոր անունը Ուինսթոն էր, սակայն 1969 թ.-ին՝ Յոկո Օնոյի հետ ամուսնանալուց հետո, Լենոնը փոխեց իր հայրանունը և սկսեց հանդես գալ Օնո հայրանունով:  

7. BBC-ն արգելել է «The Beatles»-ի երգերից մի քանիսը: Այսպես, օրինակ, I Am the Walrus երգն արգելված էր «վարտիք» բառի օգտագործման համար, իսկ ահա  Fixing a Hole երգն արգելված էր, քանի որ երգի խոսքերում հիշատակվում էր թմրադեղերի մասին: 

8. «The Beatles» խմբի երեք անդամները՝ Մաքքարթնին, Հարիսոնը և Սթարը, երաժշտական  համատեղ կատարմամբ հանդես են եկել Էրիկ Կլեպտոնի և Փեթի Բոյդի հարսանիքի ժամանակ, որը տեղի է ունեցել 1979 թ.-ին: Ջոն Լենոնը չէր գնացել հարսանիքին:  

9. Չակ Բերրի ներկայացուցիչը գրագողության մեղադրանքով դատական հայց է ներկայացրել Ջոն Լենոնի դեմ: Բանն այն է, որ «The Beatles»-ի Come Together  երգը նման էր Բերիի You Cant Catch Me երգին, որը թողարկվել էր դեռևս 1956 թ.-ին: Այնուամենայնիվ, Բերրիի ներկայացուցիչը և Լենոնը հաշտության եզրեր գտան, նախքան դատավարություն կսկսեր: Ինքներդ դատեք, թե որքանով են դրանք նման իրար:

10. Լենոնի կյանքի 9 թիվը խորհրդանշական է: Լենոնը ծնվել է 1940 թ.-ի հոկտեմբերի 9-ին, իսկ նրա որդին՝ 1975 թ.-ի հոկտեմբերի 9-ին:  Լենոնի գրած #9 Dream  երգը ներառվել է նրա իններորդ սոլո ալբոմի մեջ, որը թողարկվել է 1974 թ.-ի իններորդ ամսին՝ սեպտեմբերին, և զբաղեցրել ամերիկյան երաժշտական հաղորդումների իններորդ հորիզոնականը:    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել