Դերասանի` համասեռամոլ չլինելու մասին հարցազրույցը կիրովականցի կանանց զարմացրել էYerkir.am-ը գրում է.

Հովսեփ Մեսրոպյանի հաստիքը կրկնվում էր, դրա համար էլ նրան հանել ենք աշխատանքից, ոչ մի սեքս սկանդալ էլ չկա. yerkir.am-ի հետ զրույցում նշեց Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանը:

Ըստ նրա` Մեսրոպյանի տարածած լուրերը, թե թատրոնում տասը տղամարդուց յոթը միասեռական են, հնարած եւ սուտ են:

«Թատրոնում առողջ տղամարդիկ են աշխատում: Բանն այն է, որ մենք սկսել ենք կրկնվող հաստիքները կրճատել` դրա փոխարեն աշխատավարձերի բարձրացում անելով: Հիմա Հովսեփ Մեսրոպյանին էլ կրճատեցինք, քանի որ նրա հաստիքը կրկնվում էր: Այս տղան նախկին տնօրենի օրոք ինչ-որ կերպ ձեւակերպվել էր թատրնում` որպես նկարիչ-բեմադրիչ, եւ անգործության էր մատնվել. ոչ մի բեմադրիչ նրա հետ չի ցանկանում աշխատել, քանի որ նրա կարողությունները շատ թույլ են: Օրենքի համաձայն` 2 ամիս առաջ նրան տեղյակ ենք պահել, նաեւ ուրիշ աշխատանք առաջարկել, իսկ նա հրաժարվել է»,- ասաց Չախմախչյանը:

Նրա հավաստմամբ` Մեսրոպյանը մասնագիտական կրթություն էլ չունի`«առեւտրի տեխնիկում» է ավարտել, ունի իր բիզնեսը` հնաոճ իրերի խանութ: «Սա էլ զբաղմունք է, ձեռքի հետ գալիս` փող է ստանում, գնում: Նա նյութապես ապահովված է, ոսկու առեւտուր է անում, էս թշվառ ժողովրդից արծաթի չյանգալ-դանակ է հավաքում էժան գներով»,- ասաց թատրոնի տնօրենը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել