Ընկերանալու համար շատ մարդկանց բավականին ժամանակ է անհրաժեշտ, դե իսկ պատերազմում գտնվելու դեպքում, սա առավել դժվար է ու նույնիսկ անհնար է թվում: Սակայն որքան էլ անհավանական թվա, պատերազմի տարիներին թշնամիների միջև ընկերության իրական պատմություններ են եղել, որոնք էլ կներկայացնենք այս հոդվածում:

 5  Ռուսներն ու գերմանացիները միավորվեցին գայլերի դեմ պայքարելու համար

3- wolf pack

Մինչ Առաջին աշխարհամարտի տարիներին արևելյան ֆրոնտում ռուսներն ու գերմանացիները զբաղված էին միմյանց սպանելով, նոր՝ երրորդ ուժ առաջ եկավ, որի դեմ պետք էր պայքարել: Սովը գայլերին դրդել էր հարձակվել զինվորների վրա, որոնք պարեկություն էին անում կամ հսկողություն իրականացնում խրամատներից:
Ռուսներն ու գերմանացիները գայլերի դեմ սկզբում առանձին-առանձին էին փորձում պայքարել: Նրանք կրակ էին բացում գայլերի վրա, փորձում թունավորել, նռնակներ նետում նրանց վրա, սակայն ոչինչ չէր օգնում, ու նույնիսկ մեկ խմբի սպանելուց հետո հայտնվում էր մյուսը: Ի վերջո, ռուս ու գերմանացի զինվորները դադարեցնում են միմյանց դեմ մարտերը ու միահամուռ ուժերով կենտրոնանում գայլերի դեմ պայքարին, որի արդյունքում նրանց հաջողվում է ազատվել գիշատիչներից:

Այս մասին գրել է «The New York Times»-ը՝ 1917թ.-ի հուլիսի 29-ին լույս տեսած օրինակում

 4  Հրեա կնոջ սիրային կապը գերմանական ուժերի զինվորի հետ

7- wedding

Ծագումով հրեա Էդիթ Հահն Բիի կյանքի սիրո պատմությունը բավականին հետաքրքիր է: Ավստրիայի Վիեննա քաղաքում ծնված Էդիթը իրավաբանություն էր ուսանում, երբ նացիստները իշխանության եկան: Հետապնդումներին շուտով հաջորդեց արտաքսումը, ու Էդիթին զորակոչեցին ստրկության աշխատանքի: Մի տարի անց նա փախավ գնացքով, որը նրան ենթադրաբար պետք է ետ վերադարձներ իր քաղաք: Իր քրիստոնյա ծանոթների օգնությամբ նա բուժքրոջ կերպար է ընդունում ու 1942թ.-ին տեղափոխվում Մյունիխ: Հենց այստեղի արվեստի պատկերասրահում նա հանդիպում է իր ապագա ամուսնուն՝ գերմանական զորքերի սպա Ուերներ Վեթերին: Միայն մեկ շաբաթվա շփումից հետո Վեթերը նրան ամուսնության առաջարկ է անում: 

Որոշ ժամանակ Բիրը փորձում էր խուսափել ամուսնանալուց՝ նշելով, թե պատերազմական տարիներին դա այնքան էլ հարմար չէ, սակայն շուտով նա խոստովաում է, որ խուսափելու պատճառն այն է, որ ինքը հրեա է: Իմանալով այդ մասին՝ Վեթերը չի հրաժարվում նրանից ու բացահայտում է իր այն գաղտնիքը, որ երեխա ունի ու պատրաստվում է բաժանվել կնոջից: Նրանք ամուսնացան, ու Բիրը ստանձնեց տնային տնտեսուհու իր դերը: Պատերազմից հետո Վեթերինն տեղափոխեցին  աշխատանքային ճամբար: Նրա բացակայության ժամանակ Բիրը վերականգնում է իր հրեական ինքնությունը ու ավարտին հասցնում իրավաբանական ուսումը: Վերադառնալով Վեթերը վրդովվում է կնոջ արարքից ու որոշում բաժանվել նրանից: Հետադարձ հայացք ձգելով՝ Բիրը նույնիսկ համոզված էլ չէր, որ սիրում է Վեթերին, ու ուղղակի իր երախտագիտությունն է հայտնում նրան ու իրեն հանդիպած մյուս մարդկանց, ովքեր օգնել էին իրեն ողջ մնալ:

 3  Բրիտանացի ու գերմանացի օդաչուները, որոնք մոլորվել էին վայրի բնության մեջ

8- wilderness

Բրիտանական թագավորական նավատորմի ու Լուֆուաֆեի օդաչուները հայտնվել էին մի իրավիճակում, որտեղ պետք է կարողանային պայքարել Նորվեգիայի սառը ու դաժան վայրի բնության մեջ կենդանի մնալու համար: Այս անհավանական դեպքը տեղի է ունեցել 1940թ.-ի ապրիլի 27-ին, երբ բրիտանական երեք կործանիչներ մարտնչում էին գերմանական ռմբակոծչի դեմ: Որոշ ժամանակ անց գերմանական ռմբակոծիչն ու բրիտանական կործանիչներից մեկը ստիպված վթարային վայրէջք է կատարում Գրոտի կոչվող գյուղի տարածքում: Բրիտանացի օդաչուների հրամանատար Ռիչարդ Փարթրիջը ու լեյտենանտ Ռոբերտ Բոստոկը հասան մի խրճիթի, որն օգտագործեցին որպես ապաստարան: Որոշ ժամամնակ անց, նրանց միացան գերմանացի ողջ մնացած օդաչուները: Այս իրավիճակում բրիտանացի հրամանատարն ու գերմանական կործանիչի օդաչու լեյտենանտ Հորստ Սքոփիսը միմյանց ձեռք սեղմեցին, ու բրիտանացիները իրենց աղքատիկ պարենը կիսեցին գերմանացիների հետ: Որոշ ժամանակ անց նրանց որոշեցին միասին մոտակա բնակավայր գնալ՝ սնունդ ու օգնություն գտնելու հույսով:
Դժբախտաբար, այդ վայրով անցնող նորվեգական պարեկայինը պատահաբար սպանում է գերմանացի օդաչուներից մեկին: Սքոփիսը ու մյուս գերմանացի զինվորականները գերեվարվում են, իսկ բրիտանացիներին արտաքսում են Անգլիա:
Պատերազմից հետո՝ 1977թ.-ին, Սքոփիսն ու Բոստոքը նորից հանդիպում են ու խոստովանում, որ երբեք միմյանց որպես թշնամի չեն ընկալել:
Այս մասին գրել է «The Telegraph»-ը՝ 1983թ.-ի նոեմբերի 23-ին լույս տեսած համարում

 2  Իսպանական քաղաքացիական պատերազմի հանդարտ ճակատները


Իսպանական քաղաքացիական պատերազի ընթացքում թե՛ ֆաշիստական, թե՛ հանրապետական իշխանությունները պետք է որ բավականին մեծ ջանքեր թափած լինեին, որպեսզի կարողանային համոզել իրենց կողմնակիցներին պատերազմել միմյանց դեմ: Ինչպե՞ս էին նրանք կարողանալու ստիպել նրանց մարտնչել միմյանց դեմ, երբ նրանք իսկական ընկերներ էին դարձել: Եղբայրության ու իսկական ընկերության բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել իսպանական քաղաքացիական պատերազմի ռազմական ճակատներում: Շատ դեպքերում նրանք ուղղակի ձևացնում էին, թե կռվում են իրար դեմ, մինչդեռ իրականում նրանք չէին ցանկանում միմյանց վնաս հասցնել:
Մի անգամ մի քանի հարյուր հանրապետականներ թերթերով փոխանակվեցին իրենց ֆաշիստ ընկերների հետ: Նրանք միմյանց հաճախակի զգուշացնում էին հարձակումներ իրականացնելու ժամանակ ու նույնիսկ միմյանց հարցնում իրենց հակառակորդ կողմի ծանոթների որպիսության մասին՝ ո՞ղջ է, թե ոչ:
Հենց այսպիսին էին իսպանացիները միմյանց հանդեպ, այնպես որ, օտարերկրացի կամավորները նույնիսկ վատ էին զգում իրենց՝ միմյանց սպանելու անհաջող փորձերի պատճառով:

 1  Ավստրալական ու նորզելանդական ուժերի ու թուրքական զորքերի միասնական ճակատը

10- defending

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ավստրալիացի զինվորներն օգնեցին թուրքական ուժերին պաշտպանել իրենց դիրքերը արաբներից: Դրանից առաջ ավստրալական ու նորզելանդական ուժերը թուրքերից վերցրել էին Հորդանանի Աման քաղաքը, որի արդյունքում մոտ 5000 մարդ լքել ու փախուստի էր դիմել քաղաքից՝ ճամբարններ հիմնելով Զիզայում: Տեղի արաբները, ովքեր երկար ժամանակ գտնվում էին թուրքական իշխանության տակ, սա հրաշալի հնարավորություն համարեցին վրեժխնդիր լինելու համար, ու սկսեցին շրջապատել թուրքական ճամբարները:
Նրանց թիվը արդեն հասնում էր 10.000-ի ու, բարեբախտաբար, ավստրալական ու նորզելանդական ուժերը, լինելով այդ տարածքում, համաձայնվում են օգնել թուրքերին (որոնք ավելի քան պատրաստ էին հանձնվել ավստրալական ու նորզելանդական զորքերին այդ իրավիճակում) ու պաշտպանել իրենց դիրքերը: Մեկ գիշերվա ընթացքում ավստրալական ու նորզելանդական ուժերի ու թուրքական զորքերի միավորված ճակատը արաբների վրա հակահարձակ է լինում ու ստիպում նրանց փախչել, իսկ արաբներն էլ անիծում էին թուրքերի ու ավստրալական և նորզելանդական ուժերի անսպասելի միավորումն ու համագործակցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել