1in.am-ը գրում է.
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տվել` անդրադառնալով վերջին օրերին անձնագրային բաժանմունքներում առաջացած հերթերին:
«Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ անձնագրային և վիզաների վարչությունում, տարածքային անձնագրային ծառայություններում ոչ աշխատանքային ռեժիմի, ինչպես նաև մեկօրյա ժամկետով համակարգը սնուցող ինտերնետային կապի խափանման պատճառով ծառայություններում առաջացել են դիմող քաղաքացիների հերթեր:
ՀՀ ոստիկանությունը հավաստիացնում է, որ կարճ ժամանակում կվերականգնվի անձնագրային ծառայություների մատուցման բնականոն ընթացքը:
Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը»,- նշված է «Առաջին լրատվական»-ին տրամադրված հաղորդագրությունում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_right_244525.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



