Esem.am-ը գրում է.
-“3.33” նախագիծը վերջին շրջանում բավականին մեծ հաջողություն ունի անդերգրաունդի սիրահարների շրջանում, սակայն երգերը չեն ցուցադրվումհեռուստատեսությամբ, խումբը «ռասկրուտկա» չի արվում և հասանելի է միայն նրանց,ովքեր հատուկ կփնտրեն “3.33”-ին: Այն լայն մասսաներին հասցնելու ցանկություն չունե՞ք:
- “3.33” նախագիծը լայն մասսաների համար չէ: Եթե լայն մասսաները սկսում են մտնել մի բանի մեջ, դա նյարդայնացնում է: Ավելի հաճելի է, որ 7000 մարդ լսի Youtube-ով, քան 70 հազար, որովհետև այդ 70 հազարի կեսն անկախ քննադատներ են, ովքեր անկապ խոսում են այնպիսի բաների մասին, որոնցից տեղյակ էլ չեն: Իզուր խոսում են, որովհետև ունեն դրա հնարավորությունը և կարող են դա թաքուն անել:
-“3.33”-ի երգերի հիմնական իմաստը թաքնված է տողատակերում: Լսարանը հասկանո՞ւմէ այն, ինչ ցանկացել եք ասել իրականում:
-Շատ քիչ: Ես սա ասում եմ ոչ այն պատճառով, որ մարդիկ դեբիլ են, պարզապես այնպիսի վիճակ է, որ մարդիկ չեն կարող ուղղակի երաժշտություն լսել: Նրանք ուզում են գումար աշխատել, մի բան անել, որ ընտանիքը պահեն, տանը ցուրտ չլինի. այդ ընթացքում ժամանակ չկա լսելու այն, ինչ մենք անում ենք: Ես վստահ եմ, որ ժամանակն անպայման գալու է և հանգիստ եմ` կարող եմ մեկ տարի էլ սպասել, որպեսզի մարդիկ սկսեն լսել ամենահնից մինչև նորը: Այն, ինչ մենք անում ենք, ռեփ չէ. դա ոչ պոեզիա է, ոչ էլ մենք բանաստեղծներ ենք: Մենք ուղղակի մարդիկ ենք, ովքեր կարողանում են ինչ-որ բան անել ու մյուսներին ցույց տալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



