Panorama.am-ը գրում է.
Հանրապետությունում այժմ իսկական ձմեռային եղանակ է հաստատվել` ցուրտ գիշերներով և տաք ցերեկներով: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օթերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Հանրապետությունում առաջիկայում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում, տաք հոսանքներ կներթափանցեն մեր տարածք և աստիճանաբար ցուրտը կկոտրվի: Առաջիկա հինգ օրերին տեղումներ չեն սպասվում: «Մինչև շաբաթվա վերջ մայրաքաղաքում առաևելագույն ջերմաստիճանը կհասնի 3-5 աստիճան տաքության: Հունվարի 3-րդ տասնօրյակում կակտիվանա ցիկլոնների մուտքը, տեղումները կավելանան: Սպասվում է, որ ջերմաստիճանը նորմայից բարձր կգրանցվի»,- ասաց նա:
Դեկտեմբերին բավական ցուրտ եղանակ հաստատվեց հատկապես Արարատյան դաշտում, Վայոց ձորի հովտային շրջաններում և Մեղրիում: Երբ ցուրտ օդը հաստատվում է այս տարածքներում, շատ ուժեղ պրոցեսներ են պետք, որպեսզի փոփոխվի: Զարուհի Պետրոսյանն ասաց, որ նման իրավիճակ առաջանում է հիմնականում այն ժամանակ, երբ ձյան ծածկը հաստատվում է դեկտեմբերի սկզբից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



