Galatv.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հեռակա բանավեճին եւ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի երկրորդ հարցազրույցին ակտիվորեն արձագանքեցին հատկապես երիտհանրապետականները: Հանրապետական կուսակցության «հնաբնակները» կարծես թե չեն շտապում իրենց տեսակետը հայտնել: Գրող- հրապարակախոս Առաքել Սեմիրջյանի գնահատմամբ երիտհանրապետականների արձագանքով փորձում են լուծել հետեւյալ հարցերը. «Իմ կարծիքով մի խնդիր են լուծում իրենք, իրենք փորձում են ամեն ինչ անել իրենց կողմից, որ համարժեք երրորդ հացազրույցը չլինի Ռոբերտ Քոչարյանի, որովհետեւ եթե լինի Ռոբերտ Քոչարյանի երրորդ հարցազրույցը, ապա կլինեն հստակ բացահայտումներ, իսկ այդ հստակ բացահայտումներից իրականում հանրապետականները վախենալու շատ բաներ ունեն, իրենք փորձում են եւ ինչ-որ ձեւով պատասխանել, եւ իրենց վրայից պատասխանատվությունը գցել, որ իրենք չեն պատասխանել, այլ երիտթեւն է պատասխանել, եւ իրենք կապ չունեն երիտթեւի հետ: Փորձում են հարցը երկու մասի բաժանել, մեկը այն է, որ իրենք պատասխանում են, երկրորդը, որ չեն պատասխանում»:

Առաքել Սեմիրջյանի կարծիքով ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հեռակա բանավեճի վերաբերյալ Սերժ Սարգսյանի լռությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռ. Քոչարյանը խուսափում է ուղիղ քննադատել Սերժ Սարգսյանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել