Tert.am-ը գրում է.

Հայաստանում առաջացել է մի հետաքրքիր իրավիճակ, երբ իր իսկ հնչեցրած տեսակետներին ու վերլուծություններին նույն մարդը սեղանի շուրջ պետք է իր տեղը փոխի ու պատասխանի: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

«Օրինակ՝ այժմ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի պարագայում, տարօրինակ տպավորություն է. այն ժամանակ աշխատած նախարարը հիմա քննադատում է իր նախորդ շրջանում կատարած աշխատանքները: «Գույք պարտքի դիմացը» ղեկավարում էր Սերժ Սարգսյանը, ու ինքն էլ մասնակից էր գործարքին: Ստեղծված միջպետական հանձնաժողովը պատրաստել էր փաստաթուղթ ու բերել ԱԺ, որն էլ ընդունել է: Հիմա հանկարծ քննադատում է նախարարը: Մի ռուսական խոսք կա՝ «а теперь я Наташа». հիմա Արմեն Մովսիսյանը թող գլխին թաշկինակ կապի, նստի սեղանի մյուս կողմը ու ինքն իրեն պատասխանի»,-ասաց նա և հավելեց, որ Արմեն Մովսիսյանը իր մեղավորությունը փորձում է բարդել Ռոբերտ Քոչարյանի վրա:

Հիշեցնենք որ, Ռոբերտ Քոչարյան–Կառավարություն հրապարակային բանավեճի շրջանակում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Tert.am–ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրեր առաջ տված հարցազրույցի որոշ դրվագների։

Ըստ Գառնիկ Իսագուլյանի՝ մինչ ամանորը վարչապետի տված մամուլի ասուլիսն ուղղված էր նախկին Կառավարությանը, որի վարչապետը Անդրանիկ Մարգարյանն էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել