Պարտադիր կուտակայինի թեմայով ֆինանսիստների համար կազմակերպված սեմինարից հետո որպես բանական մարդ կարելի է արձանագրել հետևյալը`
1-ոչ ոք սովորական մահկանացուներից դրա բարը չի տեսնելու, ու 25 տարի հետո որևէ մեկից որևէ մեկը փաստացի չի կարողանալու գումար պահաջել, իսկ հիմա առարկայական`
2-մարդու մահվան դեպքում ժառանգը տվյալ գումարը կարող է ստանալ միայն, երբ ինքը դառնա 63 տարեկան, այն էլ մաս-մաս `հաշվի առնելով սահմանված միջինացված տարիքը, որը այս պահին 77-ից կարող են դարձնեն`100 տարեկան.
3-Արտերկիր մշտական բնակության մեկնողները գումարը կստանան, եթե բոլոր թղթաբանական պրոցեսները քաղաքացիության հետ կապված կլինեն 100 տոկոսանոց, ու այդ երկրում էլ գործի նման օրենք: Դե հիմա հաշվեք, թե ձեր շրջապատում քանի՞ հոգու եք ճանաչում, որ արտերկրի քաղաքացի է դարձել լրիվ օրինական ճանապարհով ու քանի՞ տարում:
3-Դուք ձեր կուտակած գումարի մասին տեղեկանալու եք շատ մշուշոտ. կոնկրետ թե որ գործարքում է այն ներդրվելու, չեք իմանալու: Չնայած մեծ հաշվով՝ ինչների՞դ է պետք:
4-Ցանկացած ճգնաժամի կամ օրենքների փոփոխության դեպքում գումարը կարող է փոշիանալ
5-Եթե, ի վերջո դուք պնդերեսությամբ ձգեցիք մինչև 63 տարեկանը, գումարը ստանալու եք լավագույն դեպքում այս պահին գործող օրենքով՝ 14 տարվա ընթացքում, մաս-մաս:
Այսքանից հետո խորհուրդ լուսապայծառին` ավելի հեշտ չէր լինի կոպիտ ձևով (ռեկետ-ռեկետ, ով կարա ձեզ բան ասի) եկամտային հարկի 24.4%-ը սարքեիք 30%, մեզ էլ մարդա մի-մի հատ պարան տայիք, օճառ ու տաբուրետկա:



