Lurer.com-ը գրում է.

Եգիպտոսում ամերիկացի հնագետները հայտնաբերել են մինչ այժմ անհայտ փարավոնի գերեզման: Այս մասին հայտնում է polit.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին:

Գերեզմանի վրա գրված է եղել Սենեբկեյ անունը, ով երկիրը ղեկավարել է 3700 տարի առաջ: Ուսումնասիրությունների հետագա ընթացքը պարզել է, որ փարավոնի հասակը կազմել է մոտ 185 սանտիմետր:

Գիտնականները հայտնաբերել են նաև ծիսական անոթներ, որոնցում պահվել են փարավոնների օրգանները: Գերեզմանը հայտնաբերվել է Աբիդոս հնամենի քաղաքի տարածքում:

Գիտնականները կարծում են, որ գերեզմանը թալանված է եղել, քանի որ այստեղ բացակայում էին մութ աշխարհի աստվածներին նվիրվող արձանները:

Գերեզմանը պատկանում է այն ժամանակաշրջանին, երբ հիքսոսները գրավեցին Եգիպտոսը և հիմնեցին Եգիպտոսի տիրակալների իրենց դինաստիան:

Գիտնականների կարծիքով՝ Սենեբկեյը չի դասվում հիքսոսների շարքին, ինչից էլ կարելի է հետևություն անել, որ Եգիպտոսն ամբողջովին չի գտնվել քոչվոր ցեղերի վերահսկողության տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել