Երբ կտրում էին ծառերը, ես լռում էի. ես սեփական բանջարանոց ունեի:
Երբ գրաքննությունը վերադարձրին հեռուստատեսություն, ես լռում էի. ես չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ:
Երբ խլում էին գործարարների սեփականությունները, ես լռում էի. ես բիզնեսմեն չէի:
Երբ պահպանեցին պարտադիր զինծառայությունը, ես լռում էի. իմ որդին այլևս զինակոչի ենթակա չէ:
Երբ փակում էին ճանապարհները ղեկավարության համար, ես լռում էի. այդպես միշտ եղել է և միշտ կլինի:
Երբ նեղում էին եկվորներին, ես լռում էի. ես եկվոր չէի:
Երբ հետապնդում էին հոմոսեքսուալներին, ես լռում էի. ես հոմոսեքսուալ չէի:
Երբ կեղծում էին ընտրությունները, ես լռում էի. ինձ համար միևնույնն է` ում կընտրեն:
..............................
Երբ "հարսնաքար" ռեստորանային համալիրում ՀՀ զինված ուժերի բժիշկ սպային անմարդկային կերպով ծեծեցին, ես լռում էի. ես հարսնաքար չէի հաճախում:
Երբ "Ռեգնում"-ի խմբագրին ծեծեցին, ես լռում էի. ես ռուսական կայքերից չէի օգտվում:
Երբ մետրոի գինը անհիմն բարձացրին, ես լռում էի. ես մետրոյից չէի օգտվում:
............................շարունակելի:
Բայց երբ ինձ ապօրինաբար ազատեցին աշխատանքից,
երբ երեխայիս առանց կաշառքի դպրոց չընդունեցին,
երբ դեղատանը հրաժարվեցին տալ օրենքով ինձ վերապահված անվճար դեղորայքը, երբ առողջ որդիս բանակից վերադարձավ հաշմանդամ,
Ես արդեն ոչ ոքի չէի կարող դիմել:
Էլ ոչ ոք չկար…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել