Tert.am-ը գրում է.
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում անդրադարձավ օրերս տեղի ունեցած զինծառայողի մահվան դեպքին և բանակում ծեծի ենթարկված մեկ այլ զինվորի դեպքին՝ վստահեցնելով, որ մեղավորները, իհարկե, կպատժվեն:
Հիվանդության պատճառով մահացած ժամկետային զինծառայող Հայկ Հովհաննիսյանի մասին ասաց, որ նախնական տվյալներով տղայի մոտ կայծակնային արագությամբ մենինգիտ հիվանդություն է զարգացել, և ավելացրեց, որ դատաբժշկական փորձաքննությունը մահվան պատճառը վերջնական ցույց կտա: «Բժիշկների կատարած աշխատանքը նեղ մասնագիտական է, և հրամանատարների այդ մասնագիտության մեջ խորանալը բավական դժվար է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ տղան դիմել է բժշկի, բայց հիվանդությունը շատ արագ է զարգացել: Սակայն ավելացրեց, որ կանխարգելման համար հիվանդությունը նախօրոք պետք է բացահայտվեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



