Lurer.com-ը գրում է.
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հանդես է եկել հայտարարությամբ, որում ԱՄՆ-ին մեղադրել է յոթ երեխայի և մեկ կնոջ սպանության մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ամերիկյան ուժերի ռմբակոծման հետևանքով` անցած գիշեր Պարվանի նահանգում զոհվել է մի կին և յոթ երեխա, ևս մեկ մարդ վիրավորվել է:
«Աֆղանստանի կառավարությունն արդեն մի քանի տարի է` խնդրում է դադարեցնել գործողություններն Աֆղանստանի գյուղերում, բայց ամերիկյան զորքերը կրկին ռմբակոծել են բնակելի շրջանը»,-ասվում է հայտարարության մեջ:
Աֆղանստանից ամերիկյան զորքն ամբողջությամբ նախատեսվում է դուրս բերել 2014 թվականի վերջին` աֆղանական ուժերին անվտանգության ապահովման պատասխանատվությունը փոխանցելուն զուգահեռ։
Ավելի վաղ, անանուն աղբյուրը հաղորդել էր, որ ԱՄՆ-ում համոզված են, որ Աֆղանստանից առկա սպառնալիքն զգալիորեն նվազել է, չնայած այն փաստին, որ Աֆղանստանի ներքին իրավիճակն անկայուն է։



