Մի շարք գործարարներ (Ռալֆ Յիրիկյան, Արայիկ Գրիգորյան, Մաքսիմ Հակոբյան) բարձրացրեցին իրենց աշխատողների աշխատավարձերը, որպեսզի նրանք չտուժեն կենսաթոշակային նոր համակարգի ներդրումից: Շատ գործարարներ, սակայն, հայտարարեցին, որ չեն բարձրացնի աշխատավարձերը, իսկ երբ այսօր իրենց աշխատողներից շատերը ցանկանում են մասնակցել հանրահավաքներին` նրանք արգելում են: Արդյո՞ք սա բարոյական է, և մեր երկրին նման գործարարներ պե՞տք են: Այս երկրորդ տիպի գործարարները իրենց ստրկատերեր են պատկերացնում, իսկ իրենց աշխատողներին` ստրուկներ: Փոխանակ իրենք փոխվեն` պատերի տակ մրթմռթում են և բողոքում կառավարությունից ու իշխանություններից: Այս ճորտատերերի ժամանակն անցնում է, քանզի իրենք իրականում ոչ թե ճորտատեր են, այլ` ճորտ, իսկ իրենց աշխատակիցները` ուղղակի քաղաքացիներ, ովքեր հաստատ չեն պատրաստվում երկար հանդուրժել իրենց «ճորտ» գործատուներին: Հարգելի՛ «ճորտեր», եթե ձեր հղփացած լակոտների համար տարեկան մեկ ավտոմեքենա քիչ գնեք, կամ մեկ անգամ քիչ հանգստանաք «Burj Al Arab» կամ «Hotel De Paris»-ում` ձեր աշխատակիցների աշխատավարձները հաստատ կարող եք մի փոքր բարձրացնել: Կամ էլ պատերի տակ, կամ քթի տակ իշխանությանը քննադատելուց բացի, մի փոքր դուխ ունեցեք և թույլ տվեք, որ ձեր աշխատակիցները գնան ու մասնակցեն հանրահավաքին:



