1in.am-ը գրում է.

Campionat.com-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը նշել է, որ դեռ չի ուսումնասիրում Գերմանիայում կամ Անգլիայում կարիերան շարունակելու տարբերակները: 

«Առաջատար ակումբների` իմ ծառայություններով հետաքրքրված լինելն, իհարկե, հաճելի է: Բայց ես սիրում եմ «Սպարտակ»-ն ու ինձ դեռ դուր է գալիս հանդես գալ այդ թիմում: Ցանկանում եմ ակումբիս հետ առաջնության հաղթող դառնալ:

Ընդհանրապես, այլ ակումբ տեղափոխության մասին չեմ մտածում: Նման ծրագրեր դեռ չունեմ: Վստահեցնում եմ, որ մեծ ցանկություն ունեմ հանդես գալ հենց «Սպարտակ»-ի կազմում: Իսկ այլ ակումբների կողմից հետաքրքրվածությունը հասկանալի է` ես գոլեր եմ խփում»,- ասել է ֆուտբոլիստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել