Tert.am-ը գրում է.
Վիրավորանքները լավագույն զենքերը կամ խոսքերը չեն, որոնցով կարելի է ասելիքը տեղ հասցնել: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը` արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տարածած հաղորդագրությանը:
Հիշեցնենք, որ հաղորդագրության մեջ մասնավորապես ասված էր, թե քննադատություն պարունակող արձագանքն, ըստ էության, ընդհանրական է մի առումով. չի ներկայացվել որևէ առարկայական հակափաստարկ. կա´մ բարոյախրատական բնույթի անպատասխանատու հայտարարություններ են արվել, կա´մ էլ անտրամաբանական, նյութի հետ կապ չունեցող ու անցած տարիներին արդեն շահարկված ցածրորակ քարոզչության զինանոցի մտքեր են կրկին հնչել:
«Երբ ես եմ արտահայտվել կամ այդ հարցերի շուրջ իմ տեսակետն եմ հայտնել, չեմ փորձել ինչ-որ մեկին վիրավորել, փոխադարձը կպահանջեմ իմ ընդդիմախոսներից կամ այն մարդկանցից, ովքեր հակառակ կարծիքի են»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
Չկենտրոնանալով երկրորդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության վրա, այլ անդրադառնալով վերջին մի քանի օրերի վերլուծություններին, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, Հովհաննես Սահակյանն ասաց, թե ինքը տպավորություն ունի, որ վերադարձի ինչ-որ ցանկություններ կան թե՛ արտահայտվելու, թե՛ գործողությունների մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



