Ի՞նչ էր կատարվում Հանրապետության հրապարակում (Video)Slaq.am-ը գրում է.

Այսօր առավոտյան 8.30-ից մինչ 10.00-ն Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բողոքի ակցիա «Ընդդեմ կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ»: Բողոքի ակցիայի մասնակիցները բացի այն, որ հայտնում են իրենց դժգոհությունը կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման դեմ, նաև իրազեկում են` հունվարի 18-ին կայանալիք հանրահավաքի մասին: «Հանրահավաքին միացել են նաև ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունները, ովքեր նույնպես դեմ են այս համակարգին»,- բարձրախոսով տեղեկացնում էին ակցիայի մասնակիցները:

Նրանք նաև բոլոր դժգոհող քաղաքացիներին հրավիրում էին հունվարի 18-ի հանրահավաքին, որը տեղի է ունենալու Ազատության հրապարակում ժամը 14.00-ին: Հավելենք, որ Հանրապետության հրապարակում էր նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց, որ փորձում են այնպես անել, որ հրապարակի երթևեկությունը չխաթարվի:

Նշենք, որ երթի անցկացման պատճառով հանրապետության հրապարակի երթևեկությունը նորմալ էր և խցանումներ տեղի չեն ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել