Life.panorama.am-ը գրում է.
Նիհարել ցանկացողների ամենատարածված խնդիրներից մեկը որովայնի շրջանում կուտակաված ճարպերն այրելու խնդիրն է: Առհասարակ, սա ճարպակալման ամենավտանգավոր տեսակներից է, որովհետև, էսթետիկ տեսանկյունից զատ, գոտկատեղի հաստությունը վկայում է նաև հիվանդության մասին:
Մարմնի այս հատվածում մենք սկսում ենք ավելորդ քաշ կուտակել, երբ մեր կորտիզոլ հորմոնների մակարդակն աճում է: Սթրեսն այս երևույթի հիմնապատճառներից մեկն է:
Այսպիսով, ինչպե՞ս եք դուք հետևում ձեր կազմվածքին: Հետևեք այս 6 քայլերին և կբռնեք նիհարելու ճիշտ ուղին:
1. Քուն
Երբ ձեր բիոռիթմերն ավարտվում են, դուք դադարում եք ուտել: Հետևաբար, լավ մտածեք նախքան մինչև ուշ գիշեր աշխատելը: Քնի կորուստը կարող է նաև հորմոնային փոփոխության առիթ դառնալ: Ուրեմն, գիշերը 7 ժամ քնելը ճարպերի այրման ամենաարդյունավետ միջոցներից մեկն է:
2. Կարճ վարժություններ
Կատարեք այնպիսի վարժություններ, որոնք շատ մկանային խմբեր են ներգրավում, ընդգրկեք նաև սրտամկանային համակարգը: Փորձեք «կամուրջ» վարժությունը՝ բարձրացնելով իրանը գետնից, իսկ թիակները` առանց գետնից կտրելու: Կատարեք 3-4 անգամ՝ իրանը պահելով 30 վայրկյան: Ձեզ կարող է օգնել նաև զբոսանքը:
3. Շաքարը ձեր թշնամին է
Որովայնի ճարպերի դեմ պայքարի ամենակարևոր միջոցը թերևս դիետան է: Նվազեցրեք ձեր քաշը՝ օգտագործելով պրոտեիններ, բանջարեղեն, կանաչեղեն և հրաժարվեք նախուտեստներ օգտագործելու վատ սովորությունից: Բնականաբար, իսպառ վերացրեք շաքարի օգտագործումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2014/01/16/jarp-dieta/74170
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



