«Տարվա անկում» անվանակարգը հանձնվել է Պ.ՀայրիկյանինPanorama.am-ը գրում է.

Ավանդույթի համաձայն ամփոփելով տարին, «Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնությունը ներկայացնում է իր տեսակետը 2013թ. ամենաազդեցիկ և ամենաքննադատվող հայերի, տարվա ընթացքում Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքի մի շարք ոլորտներում իրենց ուրույն հետքը թողած անձանց և կազմակերպությունների վերաբերյալ: 

Նախաձեռնության առաջնորդ Լևոն Երզնկյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ թեկնածուներն առաջարկվել են նախաձեռնության վարչությունում և տարածքային ստորաբաժանումներում տեղի ունեցած քննարկումների արդյունքներով` յուրաքանչյուր անվանակարգի համար առնվազն երեք թեկնածու սկզբունքով: Վերջնական ընտրությունը կատարվել է յուրաքանչյուր թեկնածուի մասով նախաձեռնության բոլոր անդամների մասնակցությամբ տեղի ունեցած քվեարկության արդյունքներով. ընտրվել են ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուները:

Ուշագրավն այն է, որ 2013 թ-ի արդյունքներով քննարկմանը ներկայացված քաղաքական գործիչներից և որևէ մեկին նախապատվություն չի տրվել, ինչպես նաև նախապատվություն չի տրվել որևէ կուսակցության:

«Տարվա ամենաակտիվ պատգամավոր» անվանակարգում ներկայացվել են ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը , ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը, «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանն ու այլք:

«Տարվա ընթացքում ամենաակտիվ գործունեություն ծավալած պետական պաշտոնյաներ» անվանակարգում ներկայացված են Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և այլոց անունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել