Սփյուռք կոչեցյալը, որի մասին հաճախ կա՛մ լավ ենք լսում, կա՛մ վատ, իրականում, հայ անհատներից, հայ անկախ ընտանիքներից բաղկացած համայնքներ են, որտեղ ամեն մարդ ապրում է ըստ իր ցանկության ու քմահաճույքի, ոմանք ցանկանում են պահպանել իրենց մշակույթը ու լեզուն, իսկ ոմանք էլ կարեվորություն չեն տալիս իրենց Հայկականությանը։ Փաստը նա է, որ սփյուռքահայերի, իննսուն իննը տոկոսը երևի ըստ անցյալի փաստերի, էլ ետ Հայաստան չի վերադառնալու, օտարանալու է ու վերջանա, թե դա հարյուր տարի կտևի, թե հիսուն, կապ չունի…Ուստի, եթե Հայաստան պետություն չլինի աշխարհում, որ հոգ տանի սփյուռքահայությանը, ու գրավի Հայաստան, տա այն մշակույթային ու հոգևոր կապը Հայաստան վերադառնալու կամ Հայ մնալու, ուրեմն հաշվենք Սփյուռքը օտարացած։ Սակայն նաև պետք է հաշվի առնենք, որ նորմալ Հայոց պետություն չի ունեցել, հայ ժողովուրդը ավելի քան երկու հազար տարիներ ու այսպես անհատ առ անհատ, ընտանիք առ ընտանիք, Հայաստանը սնուցել է Սփյուռքը ու դեռ չի ոչնչացել Սփյուռքը։ Սփյուռքի օգուտը Հայաստանին շոշափելի է եղել ըստ պետքերի, օրինակ, Արցախյան պատերազմին հազիվ մի քանի զինվոր գնաց Հայաստանի համար կռվելու, իսկ երկրաշարժի ժամանակ շատ ու շատ հայեր առաջ եկան օգնելու կոտրված Հայրենիքը….
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել