Կարևորը ապատեղեկատվությունն է:
Իմ կարծիքով, երեկ կրթության ոլորտի հետ կապված ապատեղեկատվություն տարածող օգտատերերից շատերը տեղյակ էին, որ դա ապատեղեկատվություն է, սակայն դա հերթական հնարավորությունն էր ինքնահաստատվելու և ուղղակի հանրությանը ես մեկ անգամ իրար խառնելու համար: Ես չեմ հասկանում այն մարդկանց, որոնք իբր պայքարում են խաղաղության համար, բայց ամեն առիթով այդ խաղաղությունը վերացնում են:
Գալուստ Սահակյան, այս անունը մարդկանց կտրում է առօրյա հոգսերից և տեղափոխում է հումորի ոլորտ: Հակոբ Պարոնյանը կնախանձեր այն երգիծական նախադասություններին, որոնք մեծ հմտությամբ կազմում է այս մարդը: Երեկ օգտատերերը կրկին պատասխանում էին Գալուստ պապիկին, ով ոնց կարողանում էր՝ կարևորը հումորով:
Արոնյանը հաղթեց Նակումային: Շախմատի մասին վերջերս քիչ ենք խոսում, սակայն մեր տղերքը շատ մոբիլ ձևով հաղթանակներ են տանում: Ժամանակն է շատ անիմաստ թեմաներ թողնել մի կողմ ու կանգնել մեր տղերքի կողքին:
Վանաձորի դրամատիկական թատորոնում սեքս-սկանդալ է: Արտահայտություն, որը երբեք մեր մտքով չէր անցնի, որ կլսենք: Այնտեղի մի քանի աշխատակից պնդում են, որ թատրոնում աշխատող 10 տղամարդուց 7-ը համասեռամոլ են, իսկ տնօրենը հերքում է դա: Մի խոսքով, ինչեր ասես, որ չես լսի: Եթե այդպիսի բան բացահայտվի, կստացվի, որ կենդանական աշխարհը տեղավորվել է արդեն մեր մշակույթային օջախներում:



