1in.am-ը գրում է.

Ճապոնական Taisei Coins Corp. դրամահավաք ընկերությունը հայտարարել է ձմեռային մարզաձևերի պատկերներով ոսկե և արծաթե հուշադրամներ գնելու նախնական հայտերի մեկնարկի մասին՝ ի պատիվ Սոչիի օլիմպիադայի:

Հունվարի 20-ից 2750 դոլար արժողությամբ 3 ոսկե մետաղադրամները և 420 դոլար արժողությամբ 3 արծաթե մետաղադրամները նախնական հայտերով կվաճառվեն Ճապոնիայի բանկերում: Կվաճառվեն նաև առանձին ոսկե մետաղադրամներ՝ յուրաքանչյուրը 920 դոլար արժողությամբ:

Բացի այդ, ընկերությունն առաջարկում է համացանցի միջոցով ձեռք բերել սպորտային մարզաձևերի և Սոչիի օլիմպիական համալիրների պատկերներով՝ 1 և 3 կգ-անոց ոսկե և արծաթե մետաղադրամներ: 

Մետաղադրամները թողարկվել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի կողմից և արտահանվել Ճապոնիա՝ գրում է Ria Novosti-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել