Tert.am-ը գրում է.
Ամերիկյան Կոլորադո նահանգի օդանավակայաններից մեկի ղեկավարությունը, որտեղ 2014 թվականի հունվարի 1-ից երկրի պատմության մեջ առաջին անգամ մարիխուանան հայտնվել է մասնագիտացված խանութների վաճառքի սեղաններին, տեղադրել է «ներման տուփեր», որտեղ մարիխուանայի սիրահարները կարող են նետել թմրանյութը, որն ըստ օրենքի թույլ չի տրվում անցկացնել ինքնաթիռ, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Gazette թերթին:
Չնայած Կոլորադոյում մարիխուանայի օգտագործումը դարձել է օրինական, դեռ պահպանվում են որոշակի սահմանափակումներ: Կոլորադոյի բնակիչները չեն կարող մարիխուանա տանել ինքնաթիռ: ԱՄՆ-ում թռիչքները կարգավորող նորմերն արգելում են ղեկավարել ինքնաթիռը, եթե հայտնի է, որ դրանում մարիխուանա կա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/01/16/colorado-boxes/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



