«Երևանի ավագանին սեպտեմբերի 10-ին որոշում է կայացրել Տերյան փողոցի շարունակությունը հանդիսացող կիսակառույց փողոցն անվանակոչել 1966– 74թթ. Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Անտոն Քոչինյանի անունով։ Այս որոշումն արտառոց է այնքանով, որ Անտոն Քոչինյանի պաշտոնավարման տարիների «խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու» մեղադրանքով ձերբակալվել և դատապարտվել է հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Ստացվում է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը փողոց է անվանակոչում մի մարդու անունով, ում դեմ պայքարել և ում պաշտոնավարման օրոք երկամյա բանտարկության է դատապարտվել իր հայրը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել