Րաֆֆին ընտրեց Հայաստանը: Եվ մենք բարեբախտություն ունեցանք ծանոթանալու, շփվելու: Նրա որոշումներն ընդունվում, ընկալվում են օրհնված ակնածանքով և, ի վերջո, դառնում բոլորինս: Նա դժվար բացահայտելի մարդկանցից է, ում մեջ ապրող լեգենդը թույլ չի տալիս հասկանալ նրան մինչև վերջ: Նա բազմիցս լսել է. «դե, եկար, այժմ կարող ես վերադառնալ, այլևս հերիք է»: Հիմա նա չի էլ հիշում, թե ովքեր էին ասողները, բայց հիշում է, որ շուրջ 20 տարի առաջ այս հորդորը լսելուց միայն ժպտացել է: Միգուցե այդպես է արտահայտել իր արհամարհանքը, քանի որ դժվար ընտրությունն արդեն կատարել է՝ մեկընդմիշտ նվիրվել ամենահայկականին` հայությանը պատկանող ավետյաց երկրին, իր Հայրենիքին, որին միացնում է բոլորիս ոչ միայն անցյալը, այլև ապագան: 
Մենք Րաֆֆիի հետ շատ ենք քննարկում, բանավիճում և, անկասկած, ինչ էլ մեզ սպասվի ապագայում, ոչ մեկս չի կարող օտարել այն վեհ զգացումը, որ ինքը մեկն է այն երջանիկներից, ովքեր 20 տարի կողք կողքի ապրում, արարում են մի մարդու հետ, ով արել և անելու է առավելագույնը Հայոց պետության վերաստեղծման համար: Հավատը մեր մեջ բնավորվել է մեր երկրի նորացման պահից և արմատացել ապրելու ընթացքում:
Րաֆֆիի հետ միասին նվաճել և վայելել բոլորիս հաղթանակը մեր պարտականությունն է:
Սիրելի «Ժառանգության» անդամներ և համակիրներ, նորից հիշենք այս խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել