Նոր լուրերով լսեցի, որ այլևս առաջին դասարանի երեխաները պետք է դասի գնան հայկական արտադրւթյան պլանշետներով: Ուղղակի ապշած եմ: Երբ մենք էինք առաջին դասարան հաճախում, հիշում եմ, թե ինչպես էր դասղեկս մեր ձեռքը բռնած մասնիկներ ու տառեր գրել սովորեցնում: Ինչ հետքրքրությամբ էինք թերթում ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻ էջերը, չնայած, որ տառերը չգիտեինք: Էլեկտրոնային գրադարանը շատ լավ բան է, բայց ո՛չ երեխաների համար՝ այն էլ առաջին դասարանցու: Սա Պարոն Աշոտյանի ամենաանհեթեթ օրենքն է (հուսով եմ այն չի հաստատվի, եթե, իհարկե, արդեն չի հաստատվել): Արդեն իսկ բոլորը մոռացել են՝ ինչ ասել է գիրք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/cool.shushan
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



