1in.am-ը գրում է.
Ըստ Forbes ամսագրի վարկանիշային աղյուսակի` ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը գլխավորել է 2014-ի ամենաազդեցիկ հայտնիների ցուցակը:
Վարկանիշային աղյուսակը կազմելուն մասնակցել է նաև E-Poll Market Research հետազոտական գործակալությունը, որի անցկացրած հարցման ժամանակ մասնակիցներին առաջարկվել է գնահատել ավելի քան 6 հազար հայտնիների` 45 չափանիշներով:
Բացի Սփիլբերգից, առաջատարների եռյակում են հայտնվել Օփրա Ուինֆրին և «Աստղային պատերազմներ»-ի ռեժիսոր Ջորջ Լուկասը: Վարկանիշային աղյուսակում են ներառվել նաև ռեժիսոր Մարտին Սքորսեզեն, U2 խմբի երգիչ Բոնոն և կոմիքսների հեղինակ Սթեն Լին, հաղորդում է Ria Novosti-ն:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_244390.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



