100 խորհուրդ 100-ամյա մարդկանցից (մաս 2-րդ)Life.panorama.am-ը գրում է.

Խորհուրդներ 100-ամյա Դորոթի Քասթերից

31. Լավատեսորեն մտածեք:

32. Ամեն առավոտ վարժանք արեք: Ես տանը հեծանիվի և թիավարման սարքի նման մարզասարքեր ունեմ: Յուրաքանչյուր առավոտ 100-200 վարժություն եմ կատարում, ապա միայն դուրս եմ գալիս ննջասենյակից:

 

Խորհուրդներով կիսվում է 100-ամյա դահուկորդուհին

33. Ակտիվ եղեք: Ես ամեն բան անում եմ ուզածիս նման. օրինակ՝ դահուկներ եմ քշում՝ չնայած, որ 100 տարեկան եմ: Շատ քչերն են դա անում՝ չնայած, որ ուժ ունեն դրա համար: Ձգտում եմ ճիշտ սնվել, վարժանք անել, հնարավորինս շատ գտնվել մաքուր օդում՝ արևի տակ:

34. Լավատեսորեն մտածեք, և ամեն ինչ լավ կլինի: Երբ բացասական եք մտածում, ինքներդ թունավորում եք ձեր մարմինը: Ուղղակի ժպտացեք. ասում են՝ ծիծաղը լավագույն դեղամիջոցն է:

 

Սարդինիա կղզու բնակիչների խորհուրդները

35. Երկար տարիներ որևէ դեղամիջոց չեմ ընդունել: Չեմ կարծում, որ դրանք այդքան օգտակար են, իսկ որոշ բժիշկներ ձեզ ուղղակի որպես փորձաճագար են օգտագործում:

36. Շատ վաղ մի միահացեք:

 

Երկարակյացների խորհուրդներում մի ընդհանրություն կա՝ կիրք շարժման նկատմամբ

37. Շարունակեք առաջ գնալ՝ անկախ ամեն ինչից:

38. Կարող եք ուշադրությունը սևեռել տեղային խնդիրներին, սակայն աշխարհում այնքա՜ն հետաքրքիր բաներ կան:

39. Թող ձեր տանը միշտ շատ մարդ լինի. տարբեր մարդիկ՝ երիտասարդ, ծեր, սև, սպիտակ, ամբողջ աշխարհից: Մարդիկ միշտ ոգեշնչել են ինձ:

40. Շարժվեք առաջ:

 

Շատ երկարակյացներ հավատում են ֆիզիկական վարժությունների ուժին

41. Հասել եմ այս տարիքին, որովհետև քայլել եմ սիրում, այլ ոչ թե մեքենայի նստատեղին փռվել:

42. Փորձել եմ ամեն բան, ինչի մասին տեղեկացել եմ՝ զբաղվել եմ բալետով և յոգայով, քայլել եմ օրական 6 կմ, այդ իսկ պատճառով ճկուն եմ մնացել և գիրք եմ գրել:

 

Մյուսները՝ ճիշտ հակառակը

43. Ես առողջությունս ծախսել եմ վիսկիի և ծխախոտի վրա: Իմ երկարակեցության գաղտնիքն է՝ օրական 15 ծխախոտ և մեկ կում վիսկի: Բժիշկս ասել է, որ առանց դրա երկար չէի ապրի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել