Տնային պայմաններում մեր այդքան սիրված չիպսերը պատրաստելու համար մեզ հարկավոր է 3-4 հատ մեծ չափի կարտոֆիլ, համեմունքներ, բուսայուղ և աղ:
1. Քերիչով կտրատում ենք կարտոֆիլը շատ բարակ շերտերի
2. 10 րոպեով կտրատած կարտոֆիլը դնում ենք սառը ջրի մեջ, դա օգնում է, որ կարտոֆիլի մեջից օսլան դուրս գա
3. Ջրից հանելուց հետո կարտոֆիլի կտորները իրար կողք շարում ենք չոր և մաքուր խոհանոցային սրբիչի վրա, և մեկ այլ սրբիչով ծածկում, որպեսզի ջուրը ներծծվի և կարտոֆիլները չորանան
4. Չորացնելուց հետո համեմում ենք կարտոֆիլը, շարում նախօրոք բուսայուղ քսած ամանի մեջ և 3 րոպեով դնում ջեռոց (ջեռոցը միացնում ենք ամենաբարձր ջերմաստիճանի վրա)
Տանը չիպսեր կարելի է պատրաստել նաև լավաշից:
Համեմունքները խառնում ենք բուսայուղին և քսում կտրատած լավաշին, ապա տեղափոխում ջեռոց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել