Շարունակելով ներկայացնել ժամանակակից նկարիչներին` այսօր ձեր դատին ենք հանձնում Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ծնված տաղանդավոր գեղանկարիչ Միգել Ֆրեյտասին: 1983թ.-ին Ֆրեյտասը ընտանիքի հետ տեղափոխվել է Կանադայի Տորոնտո քաղաք, որտեղ էլ այժմ ապրում ու ստեղծագործում է: Դեռ մանկուց, հետաքրքրվելով արվեստով, Ֆրեյտասը նախ սկսել է զբաղվել գրաֆիկական արվեստով, այնուհետև զբաղվել լուսանկարչությամբ ու նույնիսկ գովազդային գործակալությունների համար իլյուստրացիաներ է ստեղծել: Ունենալով արվեստի ոլորտում բազմաթիվ հետաքրքրություններ՝ 2004թ.-ից նա նկարչության իր հոբբիով սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ մակարդակով:

Նրա աշխատանքները տարբերվում են ընդգծված վարպետությամբ, ընտրված վառ ու տաք գույներով, որոնք թույլ են տալիս երևակայել ու երկար ժամանակ դուրս չեն գալիս հիշողություննից:
Նրա ոճը բավականին առանձնահատուկ է ու տարբերվող:
Պրոֆեսիոնալ գեղանկարչությամբ զբաղվել սկսելուց ի վեր՝ նա բազմաթիվ անհատական ու խմբակային ցուցադրություններ է ունեցել Եվրոպայում, Ասիայում, Հարավային Ամերիկայում և այլն:

Miguel Freitas studio photo




Հիշեցնենք, որ  նախորդ անգամ անդրադարձել էինք Կալ Գաժումի կտավներին, որոնք պատկերում էին գեղեցիկ քաղաքային տեսարանների ու նավահանգիստների պատկեերներ, որոնք կարող եք տեսնել այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել