Մարդկության պատմության մեջ բազմաթիվ պատերազմներ են տեղի ունեցել, որոնց հաջորդել է այս կամ այն կողմի հաղթանակը: Հաղթանակի բերկրանքն առավել զգալի է, երբ կողմերից մեկը կարողացել է հաղթանակ տանել՝ անկախ բազմաթիվ խոչընդոտներից ու թշնամու գերիշխող առավելություններից:

 10  Լոնգուալայի ճակատամարտը, 1971թ.


Լոնգուալայի ճակատամարտը տեղի է ունեցել Հնդկաստանի ու Պակիստանի միջև 1971թ.-ին ընթացող պատերազմի ժամանակ: Ճակատամարտը տեղի ունեցավ, երբ մեծ թվով պակիստանցի զինվորներ տանկերով ու հետևակային զորքով մտան Հնդկաստան՝ դուրս գալով հրամանատար Չանդպուրիի՝ ընդամենը 100 զինվորից բաղկացած զորքի դեմ, որն ընդամենը մեկ «Jeep» մակնիշի մեքենա ուներ, որը բեռնված էր հակատանկային զինամթերքով: 

1971թ.-ի դեկտեմբերի 5-ի առավոտյան հրամանատարը զորքը հավաքում էր Լոնգուալայի ավազի բլուրների վրա` Թարի անապատում՝ դիրքերն ամրապնդելու համար: Առավոտյան  մոտավորապես ժամը 4-ին մոտ նույն օրը չինական արտադրության մոտ 55 հատ Տ-59 տանկեր ու ամերիկյան արտադրության Շերման տանկեր պակիստանական զորքի առաջնորդությամբ երևացին Լոնգուալայի հարավային մասում: Պակիստանական հետևակային զորքի թիվը հասնում էր 3000-ի՝ 24 հրետանային զենքով:

Գիշերվա ընթացքում հրամանատարն ու նրա զինվորները 12 թշնամական տանկ ոչնչացրեցին` հետ մղելով անընդմեջ հարձակվող զորքերին: Գիշերային վատ տեսանելիության պատճառով օդային պաշտպանությունը դեռևս չէր միացել հնդկական զորքերի դիմադրությանը ու միայն առավոտյան ժամը 11-ի ռազմաօդային պաշտպանությունը ժամանեց: Դեկտեմբերի 6-ին հրամանատար Չանդպուրիի զորքին հաջողվում է ստիպել թշնամու` մնացած 8 տանկերին փախչել՝ հաղթանակ տանելով Պակիստանի զորքի դեմ:

 9  Օկաձամայի ճակատամարտը, 1560թ.

okehazama

1500-ականներին Ճապոնիան քաղաքացիական պատերազմի կիզակետում էր: Տեղի նշանավոր ընտանիքներից յուրաքանչյուրը փորձում էր իր իշխանությունը հաստատել երկրի ամբողջ տարածքով մեկ:
Օդան, որը հարաբերականորեն ավելի թույլ ընտանիք էր, առաջնորդում էր Օդա Նոբունագան` անկանխատեսելի 26-ամյա մի երիտասարդ, ով շատերի պնդմամբ հոգեկան անհավասարակշիռ մարդ էր: 1560թ.-ին Իմագավա Յոշիմոտոն, ով այդ ժամանակ շատ ավելի ուժեղ՝ Իմագավա ընտանիքի առաջնորդն էր, փորձում էր իր ձեռքն առնել Կիոտոյի իշխանությունը՝ անցնելով Օվարիի տարածքով, որն այդ ժամանակ Օդա ընտանիքի իշխանության տակ էր: Օդա Նոբունագան դուրս է գալիս թշնամու 20.000-40.000 հասնող զորքի դեմ իր՝ ընդամենը 2000 զինվորներով՝ չանսալով նույնիսկ ռազմական հրամանատարների հանձնվելու խորհրդին:
Նա ռազմական ճամբար հիմնեց Զենշոջիի ամրոցում՝ 1560թ.-ի հունիսի 11-ին ու հրամայեց իր մարդկանց կեղծ զորք կառուցել: Երբ Յոշիմոտոն ժամանեց Օդա ընտանիքին պատկանող տարածքներ, նա ռազմական ճամբար դրեց ու թույլ տվեց իր զինվորներին ուտել ու խմել այն խմիչքը, որը նրանք գողացել էին Օդայի ամրոցները գրավելուց հետո՝ հավատալով, որ իրենց հաղթանակը թշնամու փոքրաթիվ բանակի դեմ ուղղակի անխուսափելի էր:
Հունիսի 22-ին Նոբունագան ու իր բանակն արեցին իրենց քայլը: Նրանք թողեցին ամրոցն ու թաքնվեցին բլուրներում՝ հետևելով թշնամուն: Երբ թշնամին մոտեցավ, նրանք հարձակվեցին՝ հանկարծակիի բերելով հարբած ու անպատրաստ թշնամուն, որը սարսափահար այս ու այն կողմ էր փախչում: Յոշիմոտոն միանգամից չհասկացավ, թե ինչ է կատարվում՝ կարծելով, թե նրա հարբած մարդիկ են միմյանց դեմ կռվում, ու մինչ նա կհասցներ գլուխ հանել իրավիճակից, Օդայի ուժերը երկու ժամվա ընթացքում պարտության մատնեցին թշնամու մեծաքանակ զորքին:

 8  Վիեննայի պաշարումը, 1529թ.

87682753

1526թ.-ի օգոստոսին Օսմանյան կայսրության Սուլթան Սուլեյման առաջինը հաջողությամբ կարողացավ  իշխանության տակ առնել հարավային Հունգարիան: Հռոմի կայսեր եղբոր` Ֆերդինանդ առաջինի` հողերը ետ վերցնելու անհաջող ռազմական գործողություններից հետո, օսմանյան կայսրության զորքը 1529թ.-ի մայիսի 10-ին մտավ Հունգարիա:

Երբ Ֆերդինանդը լքեց քաղաքը` փորձելով օգնություն խնդրել իր եղբորից, Ավստրիայի մարշալ Վիլհելմ վոն Ռոգենդորֆը իր ձեռքն առավ Վիեննայի փոքր կայազորը: Պաշտպանության գործողությունները նա իր հրամանատարության տակ առավ 70-ամյա գերմանացի վարձու պրոֆեսիոնալ զինվորական Նիկլաս Գրաֆ Սլամի հետ: Քաղաքը պաշտպանելու համար վիեննացիները կարողացան մոտ 20.000 զինվոր ու 75 հրետանային զենք հավաքել: Օսմանյան զորքը, որը սեպտեմբերին ժամանեց Վիեննա, 100.000 զինվորներից բաղկացած զորք ու 500 հրետանային զենք ուներ: Քաղաքի գրավման ռազմական գործողությունները սկսեցին 300 հրետանային զենքերով ռմբակոծությամբ` նպատակ ունենալով պատերի տակ թունելներ փորել ու ականապատել տարածքը:

Սրա մասին իմանալով` Նիկոլասը չորացրած սիսեռով ջրի անոթներ է տեղադրում պատերի տակ: Չորացած սիսեռները սկսում են բարձրանալ ջրի մակերեսին ու ջրում ալիքներ էին առաջանում, երբ մոտակայքում փորման գործընթացներ էր տեղի ունենում ու այսպիսով պաշտպանող զորքերը հասկանում էին, որ օսմանյան զորքերը մոտեն:

1529թ.-ի հոկտեմբերի 6-ին 8000 զինվորից բաղկացած զորքը, թշնամական ականնները վնասազերծելու նպատակով, ռազմական գործողության մեջ գտնվող քաղաքը թողեց բավականին ռիսկային իրավիճակում: Նրանք հաջողությամբ կարողացան վնասազերծել ականների մեծ մասը: Հոկտեմբերի 14-ին Սուլեյմանի զորքը հետ քաշվեց՝ կորցնելով իրենց ականների ու ռազմամթերքի մեծ մասը, որոնք փաստորեն անցել էին թշնամու ձեռքը:

 7  Գալվեսթոունի ճակատամարտը, 1863թ.

battle-of-galveston

1863թ.-ի հունվարի 1-ին Ջոն Մագրուդերը հարձակվեց Միացյալ ուժերի կողմից օկուպացված Թեքսասի Գելվեսթոուն քաղաքի վրա: Քաղաքը շրջափակվել ու հսկողության տակ էր առվել 260 զինվորների, Միացյալ ուժերի վեց ռազմական նավակների (որոնք բեռնված էին բազմաթիվ զենքերով) կողմից: Մյուս կողմից Կոնֆեդերացիայի զինվորները ունեին 21 հրետանային զենք 500 զինվոր, գետի երկու շոգենավ և միայն մեկ հրանոթ, որը պաշտպանում էր նավի անձնակազմին:

Մայրամուտին Կոնֆեդերացիայի հրետանին կրակ բացեց Միացյալ ուժերի նավակների վրա՝ ոչ մի էական վնաս չհասցնելով դրանց: Փոքր թվաքանակով ցամաքային ուժեր հարձակվեցին ցամաքում ու դիմադրության հանդիպեցին, սակայն նրանց սանդուղքները բավականին ցածր էին Միացյալ ուժերի պաշտպանական խոչընդոտներն անցնելու համար: Այդ ընթացքում նրանք նաև իրենց երկու շոգենավերով հարձակում իրականացրեցին Միացյալ ուժերի նավակների վրա: Միացյալ ուժերի նավակները ոչնչացնելու ձախողված փորձից հետո շոգենավերից մեկը խորտակվեց: Կոնֆեդերացիայի ամբողջ հույսն արդեն իրենց միակ շոգենավն էր՝ ընդդեմ Միացյալ ուժերի 6 նավակների: Կոնֆեդերացիայի վերջին նավի անձնակազմը կարողացավ ճիշտ դիրքավորվելով հաջողությամբ հարձակում գործել, իսկ այդ ընթացքում Միացյալ ուժերի նավակներից երկուսը ջրով լցվեցին: 

Երկու կողմերը ժամանակավոր զինադադար հայտարարեցին, որպեսզի կարողանան իրենց որոշել դիրքերը ու ռազմավարություն մշակեն: Միացյալ ուժերի հրամանատար Ռենշոուն որոշում է պայթուցիկներ տեղադրել նավակներից մեկում ու հեռանալ, սակայն, երբ նրանք դուրս են գալիս նավակից, պայթյունը ինչ-որ պատճառով տեղի չի ունենում, ու Ռենշոուն որոշում է վերադառնալ ու ստուգել, թե որն է խնդիրն ու հենց այն ժամանակ, երբ նա բարձրանում է նավ, այն պայթում է՝ սպանելով նրան ու Միացյալ ուժերի 13 զինվորների: Այս իրավիճակում՝ տեսնելով, թե ինչպես իրենց հրամանատարը զոհվեց, Միացյալ ուժերի զորքերը հետ են նահանջում դեպի բաց ծով: Ծովային ուժերի հետ մղումից հետո Միացյալ ուժերի ցամաքային զորքերը, այլևս չունենալով ռազմածովային աջակցությունը, հանձնվեցին: Կոնֆեդերացիայի  ուժերը կորցրեցին 26 մարդ, իսկ 117-ը վիրավորվեց: Միացյալ ուժերը 400 ռազմագերի թողեցին ու 150 զոհ ունեցան:

 6  Թոլվաջարվիի ճակատամարտը, 1939թ.


Թոլվաջարվիի ճակատամարտը  տեղի է ունեցել Սովետական Միության վրա ֆիննական հակահարձակման ժամանակ:
Սովետական 139-րդ դիվիզիան, որը բաղկացած էր 20.000 զինվորներից, 45 տանկերից ու 150 հրետանային զենքից, ստիպում է 4000 ֆիններին նահանջել: Ֆիննական զորքի հրամանատար Պաավո Տալվերան պլանավորեց իր՝ արդեն իսկ սակավաթիվ բանակը բաժանել երեք մասի ու հարձակում գործել երկու սառած լճերի վրայով: Ֆիննական զորքերի երեք մասերը հարձակում գործեցին սովետական պաշտպանական դիրքերի հյուսիսային մասի, կենտրոնի ու  հարավային մասի վրա՝ մտադրվելով շրջափակել սովետական զորքերին ու ոչնչացնել այն: 

1939թ.-ի դեկտեմբեր 13-ին՝ ժամը 8-ին, սկսվեց հակագրոհը: Ֆիննական զորքի առաջին խումբը հյուսիսից հարձակվեց Սովետական պաշտպանության զորքերի վրա, որը շատ ավելի մեծ առավելություն ուներ ֆիննական զորքերի նկատմամբ ու պատրաստվում էր հարձակվել ֆիննական թևի վրա: Չորս ժամ տևած դաժան մարտերից հետո ֆիննական զորքը ստիպված էր ետ նահանջել՝ չնայած նրանց հաջողվեց Սովետական բանակին հանկարծակիի բերել այնպես, որ ֆիննական մյուս երկու խմբերի դեմ նրանք քիչ բան կարող էին անել: 

Ֆիննական զորքի երկրորդ խումբը հարձակվեց Սովետական ուժերի վրա՝ կենտրոնից հանկարծակիի բերելով նրանց, թեև նրանք բավականին լավ էին զինված: Ֆիննական զորքերը դաժան մարտերի արդյունքում գրավեցին հյուրանոցը, որը Սովետական զորքը ամրոցի էր  վերածել:
Հարավում ֆինները գրավեցին Կոտիսաարի կղզին: Այս ճակատամարտը ֆինների ամենամեծ հաղթանակն էր պատերազմում, որը մեծապես ոգեշնչեց նրանց: Նրանք կարողացան զենք բռնագրավել ու սպանել 1000 սովետական զինվորի` իրենց կողմից ունենալով ընդամենը 100 կորուստ: 

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել