Բռնության մշակույթը որոշակի արմատներ ունի Հայաստանում և այն տարածուն է ոչ միայն օլիգարխների թիկնապահների շրջանում այլ նաև նվազ կարողություն ունեցողների: Վերջին փաստը երթուղայինի վարորդի մահվան ելքով դաժան ծեծն էր: Հիմնական պատճառներից են հասարակության արժետախտակի ձևախեղումները և փսիխոէմոցիոնալ հիգենիայի չտիրապետումը և չկիրառումը լայն շրջանակների կողմից: Տարիններ առաջ Հունաստանում ականատես եղա թե ինչպես էին երկու հույն տղամարդ իրար հետ  «կռվում»: Թեև հուներեն չէի հասկանում, բայց ինտոնացիայից կողմնորոշվում էի, որ իրար հասցեին ասվող խոսքերը փաղաքշանք չէին: Նրանք միմյանց շատ մոտ էին կանգնած և ես սպասում էի, որ բանը կհասնի ձեռնամարտի, բայց բանը դրան չհասավ և հունահայ ընկերս բացատրեց, որ երկրում մեծ տուգանքներ է նախատեսված ձեռնամարտի դեպքում: Մի խոսքով քրեական օրենսգիրքն էլ պետք վերանայել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել