Օրը դրսում, իսկ մարդկանց տրամադրությունները ֆբ-ում չեն բացվում:
Երեկ լուրեր տարածվեցին, թե Արմեն Մարտիրոսյանը ծեծել է Ստյոպա Սաֆարյանին: Իսկ Ստյոպա Սաֆարյանն էլ կռիվ է արել Զարուհու հետ: Բոլորս էլ նայելով Ստյոպին ու Արմենին՝ հասկանում ենք, որ եթե Արմենը պատահաբար ծեծեր Սաֆարյանին՝ հաջորդ իսկ րոպեին լուր կտարածվեր, որ Ստյոպա Սաֆարյանը ծանր մարմնական կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Սաֆարյանը, եթե կռիվ աներ Զարուհու հետ, այս դեպքում էլ Ստյոպային կտեղափոխեն Մալայանի ակնաբուժական կենտրոն: Երեկ Սաֆարյանի հետ զրույցից պարզ դարձավ, որ նրանք բանավիճել են, ոչ թե վիճել:
Տրանսպորտի թեման կրկին արդի է: Երեկ շատերը բողոքում էին, որ տրանսպորտը երկարատև ընդմիջումներով է աշխատում: Շատերն ասացին, որ դա միտումնավոր է: Ժողովուրդ ջան, երեկ ձյուն էր եկել, շատ հնարավոր է՝ դա էր պատճառը, սակայն եթե դա միտումնավոր էր, պետք չէ դրա մասին բարձրաձայնել: Գծի տերերը հենց դրան էլ սպասում են, որ մենք սկսենք դա քննարկել, միջավայրը թեժացնենք, որ նրանց կրկին խոսելու հնարավորություն տանք: Մեկ երկու օր այդպես կաշխատեն, կզգան, որ անտարբեր ենք կանցնեն բնականոն աշխատանքի:
Գազի գին, ահա թե ինչն է ստիպում, որ ձմռան ամիսներին, բոլորը մեկ ճաշատեսակ պատրաստեն իր մի քանի ագրեգատային վիճակներով: Կարտոշկա պլեճ, կարտոշկա տապակած և կարտոշկա պյուրե:
Ես առաջին ձյունը շատ եմ սիրում, մի տեսակ մաքրություն եմ զգում այդ ձյան մեջ, մի կերպ համակերպվում եմ երկրորդ ձյան հետ, բայց երբ այն տարվա մեջ արդեն 10-րդ անգամն է գալիս ու չի թողնում, որ ջերմություն զգամ, դա չեմ սիրում: Այսպես էլ երեկ շատերը, որ առաջին ձյան ժամանակ ուրախ էին, այժմ ջղայնանում են:



