«Լավ էս անտեր կոռումպացվածների դեմ ձև չկա՞ պայքարելու, առավոտից իրիկուն խոսում ենք, որ սրանցից ազատվել է պետք, սրանց դատել է պետք սրանց դեմն առնել է պետք, պետք է, որ սրանք անհապաղ մեկուսացվեն, բայց սրանք օր-օրի ավելի թռփոշանում են, արդեն երեք հարկանի տներն էլ իրենց քչություն անում: Լավ, սրանց դեմ պայքարելու, վնասազերծելու ձև չկա՞», այ այսպես արտահայտվեցի մեր բակի տարեց մարդկանց շրջապատում և ահա ինչ պատասխան ստացա նրանցից մեկից. «Ինչի՞ ձև չկա, տղա ջան, էն էլ ինչ ձև կա, պետք է մի երկու հատ լավ անիծող պառավ գտնել, վճարենք թող բոլ-բոլ անիծեն սրանց»: Բնական է նմանատիպ պատասխան լսելուց հետո ես սկսեցի բարձր ու լիաթոք ծիծաղել, ինչին նա արձագանքեց. «Ինչի՞ ես ծիծաղում, բա էլ ինչ անենք ազգովի խնդրում ենք մի լափեք, ազգովի պահանջում ենք մի լափեք, ազգովի սպառնում ենք մի լափեք, սրանք թքած ունեն ամեն ինչի վրա, շարունակում են լափել ու լափել, «խեղճ» իրավապահներն էլ փաստորեն անզոր են սրանց դեմ, բա ինչ է մնում էլ անել…, միայն
անիծել, որ գողանալուց ձեռները չորանան, կամ սատկեն տեղում ու թողեն այս երկիրը մի փոքր շունչ քաշի…»
Հ.Գ. Չգիտես էլ՝ ծիծաղե՞ս, թե լաց լինես…:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=469221276523464&set=a.239476602831267.45404.100003067879359&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել