Շիրակի թեմի առաջնորդին Մաքսային միությանն անդամակցելու եւ դրա արդյունքում ինքնուրույնության հնարավոր կորստի մասին հարց են տալիս, ասում է՝ ես իրավասու չեմ գնահատականներ տալ: 
Ինձ դա հաճախ է հետաքրքրել. մեր հոգեւորականները իրենց ՀՀ քաղաքացի չեն զգո՞ւմ: Իրենք քաղաքացիական դիրքորոշում չունե՞ն պետության համար կարեւոր որեւէ հարցի վերաբերյալ: Կապ չունի, արտաքին, թե ներքին, խնդիր է: Հասկացանք, որ եկեղեցին անջատ է պետությունից, հոգեւորականնե՞րն էլ են անջատ: Իրենց պետությունը չի՞: Ինչի՞ Մաքսային միության, գազի գների, կամ թեկուզ Եվրամիության մասին իրավասու չեն խոսել, իսկ ահա հայի տեսակի, աղանդների մասին մասին խոսք է գնում, այստեղ արդեն իրավասու են, իրավասու լինելուց մի բան էլ դենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել