Կլոպը. Երբեմն թվում է, թե Մխիթարյանը կաշկանդվում էArmsport.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, չնայած Իսպանիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում կայացած երկրորդ ընկերական խաղում «Բոխումի» դեմ հաղթանակի, հայտարարել է, որ չափազանց դժգոհ է թիմի խաղից: Մասնագետը անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղային դիրքին: Հիշեցնենք, որ Մխիթարյանը այս խաղում հանդես էր գալիս հենակետայինի դիրքում:

-Ձեր թիմը հաղթեց «Բոխումին» 2-1 հաշվով: Պետք է, որ գոհ լինեք առաջին խաղակեսից, այդպե՞ս է:

-Առաջին 45 րոպեները հեռու էին խաղի ծրագրային իմ պատկերացումներից: Մենք ունեցանք մի քանի պահեր, ոչ ավելին: Որևէ հակապրեսինգ չկար, ոչինչ չկար: Եթե անկեղծ ասեմ, ապա սա ինձ դուր չեկավ:

-Երկրորդ խաղակեսի թիմը կարողացա՞վ կատարել Ձեր հրահանգը:

-Նրանք օգտագործում էին հնարավորությունները:  Երկրորդ խաղակեսի առաջին կես ժամը իսկապես դիտարժան էր, իսկ դրանից հետո մենք գցեցինք տեմպը:

-Դուք կարո՞ղ եք ստեղծվածի համար պատճառաբանություն բերել ծանրաբեռնվածությունը:

-Ես ընդունում եմ, որ մենք կարող էինք ծանրաբեռնված լինել: Մարզումներին տղաները ծանրաբեռնված են աշխատում և կարող էին հոգնած լինել: Բայց այն ֆուտբոլիստները, ովքեր խաղադաշտ էին դուրս եկել երկրորդ խաղակեսում, մարզվել են նույնչափ, որքան առաջին խաղակեսի թիմի ֆուտբոլիստները: Իսկ եթե ինչ-որ բան վատ է ընթանում, ապա պետք է արձանագրես այդ փաստը: Այդ իսկ պատճառով, չեմ կարող աչք փակել նրա վրա, ինչ տեղի ունեցավ առաջին խաղակեսում, քանի որ դա հակասում է իմ բնույթին:

-Մխիթարյանը կրկին խաղում էր հենակետային դիրքում: Փորձարկումը շարունակվո՞ւմ է:

-Արդյո՞ք Միկին կդադարի հանդես գալ «6» համարի դիրքում, թե ոչ, ես դեռ կտեսնեմ: Նա միշտ ցանկանում է խաղալ, բայց երբեմն թվում է, թե կաշկանդվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել