1in.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայի իշխանությունները դադարել են ամուսիններին SMS հաղորդագրության միջոցով տեղեկացնել նրանց կանանց՝ սահմանն անցնելու մասին, իր կայքում հաղորդում է եգիպտական «Ալ-Ահրամ» հրատարակչությունը: 

«Ծրագիրը կփոփոխվի»,- լրագրողներին հայտարարել է Սաուդյան Արաբիայի անձնագրային վարչության ներկայացուցիչ Ահմադ Ալ-Լահեդանը: 

Նա մասնավորապես նշել է, որ ամուսիններն իրենց կանանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ կստանան միայն համապատասխան հարցում կատարելուց հետո, հաղորդում է Интерфакс-ը:

Սաուդյան Արաբիայում կինը կարող է երկրի սահմանն անցնել միայն որոշակի փաստաթղթերի առկայության դեպքում, որը ստորագրված է նրա հոր, ամուսնու, եղբոր կամ որդու կողմից, նշում է հրատարակչությունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել