Գնեք լավանդայի ծաղիկ ու քնելիս այն դրեք ձեր կրծքին ու խորը ներշնչեք դրա բույրը: Քնեք մեջքի վրա: Լաց եղեք բարձի վրա: Փոքրիկ երեխայի պես բարձր ծիծաղեք:
Երբեք չմոռանաք թարթիչաներկը և, իհարկե, կարմիր շրթներկը բոլոր այն դեպքերում, երբ դրա անհրաժեշտությունը կա: Ձեր բարձրակրունկ կոշիկները պահեք այն օրերի համար, երբ առավել ցածր է ձեր տրամադրությունը: Կրեք վառ ու գեղեցիկ հագուստ ու այն հարմարացրեք ձեր տրամադրությանը: Քայլեք գլուխը բարձր՝ միշտ դեպի առաջ նայելով: Շփվեք ձեզ սիրող մարդկանց հետ ու վայելեք նրանց ներկայությունը: Շաբաթը գոնե մեկ անգամ փորձեք դուրս գալ հարմարավետության ձեր սահմանից: Օրը առնվազն մեկ անգամ պարեք հյուրասենյակում, երբ մենակ եք: Խորը շնչեք ու արտաշնչեք, և նորից շնչեք ու արտաշնչեք:
Աշխատիր: Աշխատիր: Աշխատիր:
Օղակ պտտեք, «պտտեք» ձեր երազանքները: Ամեն շաբաթ եկեղեցի գնացեք: Երբեք մի վախեցեք ձեր այն երազանքներից, որոնք դեռ չեն իրականացել. դուք դեռ կարող եք համբուրել երկինքը: Գրկեք քնած երեխաներին: Մի մոռացեք, թե ինչու եք այս աշխարհ եկել:
Հիշիր քեզ: Հիշիր քեզ: Հիշիր քեզ:
Վերցրու ականջակալներդ ու սիրելի երաժշտության ներքո դուրս արի զբոսանքի, մոռացիր ամեն ինչի մասին, բացի քայլելուց կամ վազելուց: Զգա ինքդ քո ներկայությունը: Զգա, որ դու ես քո կյանքի տերը: Պատուհանը բացած վիճակում երկար երթևեկիր մեքենայով:
Գոհ եղիր ամեն ինչի համար: Ընդունիր ափսոսանքներդ ու թույլ տուր, որ դրանք քեզ սովորեցնեն: Ընդունիր հիացմունքը, սակայն հրաժարվիր պաշտելու աստիճան տարվածությունից:
Ընկերացիր քո՝ դեռևս չիրականացած հույսերի հետ ու թույլ տուր, որ դրանք առաջնորդեն քեզ: Գրկաբաց ընդունիր միայնակությունդ ու թույլ տուր, որ այն քո օգտին աշխատի: Մի վախեցիր տխրության զգացումից, ապրիր այդ զգացումը, մինչև այն կանցնի:
Մի շտապեցրու տխրությունդ: Մի շտապեցրու տխրությունդ: Մի շտապեցրու տխրությունդ:
Մինչև քնելու գնալը մաքրիր քեզ շրջապատող տարածքը ու իմացիր, որ դա սիրո դրսևորում է: Անսահման քնքուշ եղիր: Օգնություն առաջարկիր մյուս մարդկանց: Ապրիր բաց ու ազատ մարդու պես ու մի վախեցիր խոցելի լինել:
Պայքարիր մինչև վերջ: Ապրիր բարության մեջ: Միշտ ինչ-որ մեկի համար մոմ վառիր: Ամեն օր շնորհակալ եղիր, ամեն օր: Սովորիր սիրող հպումներ կատարել: «Om namo guru dev namo» կամ «խոնարհվում եմ իմ բարձրագույն բանականության առջև» (մանտրա, որ օգտագործվում է յոգայի մեջ):
Անկողնու համար նոր սավաններ գնիր ու, երբ առաջին անգամ մերկ մարմինդ հպվի դրանց, ընդունիր դա որպես նվեր ինքդ քեզ:
Պատվիր ամբողջ այն ասվածայինը, որը գոյություն ունի ամենուրեք: Ընկերացիր քո ներսի չարաճճիի հետ:
Անջատիր հեռախոսդ, համակարգիչդ ու միտքդ: Գտիր սրտիդ կենտրոնը ու կարեկցանք ուղարկիր դրան: Տես այն աստվածայինը, որը կա բոլոր այն մարդկանց մեջ, ում հանդիպում ես, ու պատվիր դա:
Իմացիր արժեքդ: Իմացիր արժեքդ: Իմացիր արժեքդ:
Ավելի քիչ ոչինչ մի ընդունիր: Սովորիր այն տարածությանը, որտեղ փոխհամաձայնությունը դժվար է:
Հոգ տար միայնակությանդ զգացմունքին:
Թույլ տուր, որ այն սովորեցնի քեզ: Ամեն հնարավորության դեպքում մոմ վառեք: Միշտ օծանելիք օգտագործիր, այն կօգնի քեզ միշտ հիշել ինքդ քո մասին: Հպվիր ինքդ քեզ, երբ մոռանում ես, թե ով ես:
Մի վախեցիր զգացմունքներից: Արվեստ փնտրիր: Ինքդ քեզ շրջապատիր արվեստագետներով, կրեատիվ ու խորը մտածող յուրահատուկ, համարձակ մարդկանցով: Ընդունիր մեծ սրտով նվիրած նվերները, նույնիսկ այն ժամանակ, երբ դա դժվար է թվում:
Սնվիր այնպիսի սնունդով, որը կօգնի թե՛ մարմնիդ, թե՛ հոգուդ: Խոհանոցում փորձիր ինչ-որ բան պատրաստել այն մարդկանց հետո, ում սիրում ես: Նոր հեռանկարներ փնտրիր: Ինքդ քեզ մի պատժիր հավատալու, երազելու ու փորձելու համար: Միշտ բաց պահիր ինքդ քեզ սիրո առջև: Մարմինդ, ցանկություններդ ընդունիր որպես սուրբ երևույթ: Քո մասնատված սրտին վերաբերվիր որպես մի ամբողջություն: Շարունակիր հավատալ ընկնող աստղերին ու տիեզերական նշաններին: Ազատվիր բոլոր այն բաներից, որոնք օգուտ չեն տալիս: Ազատվիր բոլոր այն իրերից, որոնք այլևս հատուկ չեն քեզ՝ հագուստ, աքսեսուարներ, մարդիկ: Դրանցից ազատվելով՝ տեղ կազատվի, որն ավելի օգտակար բաների համար կարելի է օգտագործել: Փոխարենը կառչեք այն բաներից, որոնք քո անձի զարգացման ու առավել երջանկության համար կարևոր նշանակություն ունեն քեզ համար: Հողի վրա քայլիր գոնե օրը մեկ անգամ: Ամեն գիշեր նայիր երկնքին: Նստիր մթության մեջ ու ազատություն տուր երևակայությանդ: Խմիր այնքան լատե, որքան սիրտդ կցանկանա: Պատասխանատու եղիր քո կորուստների համար: Նամակ գրի, ասա ճշմարտությունը ու խոսիր վստահ ձայնով: Միշտ լսիր երաժշտություն և թույլ տուր, որ այն քո ամեն օրը տոնի վերածի: Ներիր քեզ ամեն անգամ, երբ խիղճդ ինչ-որ բանի համար կտանջի:
Ու չմոռանաս գնել լավանդայի ծաղիկ ու քնես՝ այն կրծքիդ դրած, ու դրա բույրը խորը շնչես: Այն ամեն ինչ փոխում է....