10  Բնական աղետների թվով առաջատարը. Ֆիլիպիններ

philippine-flood-afp-6701
Խաղաղ օվկիանոսի կղզիների Վանուատուի և Տոնգայի փոքրաթիվ բնակչությունը բնական աղետների ամենից մեծ ռիսկի տակ է, թեպետ այս երկու պետությունների բնակիչների ընդհանուր թիվը հազիվ կես միլիոն է կազմում: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ բնական աղետների վտանգն ամենից բարձր է Ֆիլիպիններում, որի բնակչությունը մոտ 100 մլն.-ի է հասնում:  2012 թ.-ին գրանցված Բոֆա թայֆունից հետո  մեկ միլիոն մարդ անօթևան մնաց, և հումանիտար կազմակերպությունները  հետո սկսեցին բնական աղետներից տուժածների համար նախատեսված ֆոնդեր ստեղծել: Ըստ մի հետազոտության՝ երկրի տարածքի կեսը բնական աղետների վտանգի տակ է: 

 9  Գործազրկության մակարդակով առաջատարը. Մակեդոնիա 

job
Մակեդոնիայի Հանրապետությունը նորաստեղծ պետություն է համարվում. այն Հարավսլավիայից անկախացավ 1991 թ.-ին: Այդ ժամանակից ի վեր, այն պայքարում է իր տնտեսությունը զարգացնելու համար: 2012 թ.-ին Մակեդոնիան աշխարհի միակ պետությունն էր, որում գործազրկության մակարդակը գերազանցում էր 30 տոկոսը: Մինչդեռ զարգացած երկրներում, օրինակ, Ամերիկայում ու Բրիտանիայում, գործազրկության մակարդակը մոտ ութ տոկոս է: Անգամ պատերազմից տուժած Գազայի հատվածում գործազրկության մակարդակը կազմում է 25 տոկոս: Մակեդոնիայի կտրուկ անցումը սոցիալիզմից ազատ շուկա բավականին լուրջ հետևանքներ թողեց երկրի տնտեսական կյանքի վրա: Չնայած, մոտ մի տասնմյակ շարունակվող տնտեսական բարեփոխումներին՝ Մակեդոնիայի գործազրկության մակարդակը շարունակում է բարձր մնալ: Նշենք նաև, որ Մակեդոնիայի աղքատության մակարդակը կազմում է 25 տոկոս: 

 8  Ինքնասպանությունների թվով առաջատարը. Հարավային Կորեա 

SK

Հարավային Կորեան առաջատար է ինտերնետի արագությամբ: Այն առաջատար է նաև ինքնասպանությունների թվով: Պարզվում է, որ այս երկու վիճակագրական տվյալները փոխկապակցված են: 1990-ականներին, մինչև ինտերնետի գյուտը և մինչև Հարավային Կորեայի սրընթաց մոդեռնիզացիան, Հարավային Կորեան աշխարհի այն երկրներից էր, որոնցում ինքնասպանությունների մակարդակը ամենից ցածրն էր: Ինտերնետի տարածումից հետո ինքնասպանությունների մակարդակն աճել է երեք անգամ: Ամեն օր 40 կորեացուց մեկն ինքնասպանություն է գործում: Կարելի է ենթադրել, որ երկրի բնակչությունը պատրաստ չէր մոդեռնիզացիայի արագ տեմպին: Ինքնասպանությունների աճին նպաստող գործոններից է նաև այն հանգամանքը, որ ընկճախտով և հոգեբանական շեղումներով տառապող կորեացիները շատ դեպքերում համապատասխան հոգեբանական և բժշկական օգնություն չեն ստանում: 

 7  Երեխաների մահացության մակարդակով առաջատարը. ԱՄՆ 

People_Children_Sleeping_baby_029016_
Զարգացած երկրների թվում ԱՄՆ-ն առաջինն է երեխաների մահացության մակարդակով: ԱՄՆ-ում ամեն օր ավելի քան 11.000 երեխա է մահանում կյանքի առաջին իսկ օրը: Այստեղ երեխաների մահացության մակարդակը 50 տոկոս է կազմում: Թեպետ մարդկանց մտքով չի անցնում, որ ԱՄՆ-ն վտանգավոր վայր է երեխա ունենալու համար, իրականում շատ գործոններ կան, որոնք հակառակն են փաստում: ԱՄՆ-ն աշխարհի առաջատարն է նաև անչափահասների հղիության մակարդակով, և հղիությունների մեծ մասը չպլանավորված են: Անչափահաս մայրերը քիչ դեպքերում են համապատասխան նախածննդաբերական բուժօգնություն ստանում, ինչի արդյունքում ավելի հաճախ են գրանցվում վաղաժամ ծննդաբերության դեպքեր: Վաղաժամ ծննդաբերության հետևանքով երեխան հաճախ թերքաշ է ծնվում: Թեպետ վաղաժամ ծնված երեխաներին ցուցաբերվող բուժօգնությունը զարգացել է վերջին տասնամյակներին, պատահում են դեպքեր, երբ վաղաժամ ծնված փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվում:  


 6  Անգրագիտության մակարոդակով առաջատարը. Բուրկինա Ֆասո

Open-Book
Աֆրիկյան մայրցամաքի երկրները հաճախ են հայտնվում նմանատիպ ցուցակներում, քանի որ դրանցում գերիշխող են քաղաքացիական բախումները, քաղաքական դաշտի խնդիրները և մարդկանց ապօրինի շահագործումը: Բուրկինա Ֆասոյի չափահաս բնակչության միայն 26 տոկոսն է տառաճանաչ, թեպետ այնտեղ գոյություն ունի համալսարան և հանրակրթական համակարգ: Վերջին տասնամյակում կամավորական ընկերությունները մեծ ջանքեր են ներդրել Բուրկինա Ֆասոյում գրագիտության մակարդակը բարձրացնելու համար: 2008 թ.-ին չափահաս բնակչության գրագիտության մակարդակը կիսով չափ ցածր էր ներկայիս մակարդակից: 1997-2008 թթ. ընկած ժամանակաշրջանում դպրոց հաճախելիության մակարդակը 35 տոկոսից հասել է 60 տոկոսի:

Շարունակելի...  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել